Մինչեւ երկու տարեկան երեխաների մոտ գրիպի եւ պնեվմոկոկային վարակի համակցված պատվաստումից հետո կարող ջերմության բարձրացում դիտվել, ասվում է HealthDay News-ում հրապարակված նոր հետազոտությունում:
Գիտնականները երկու պատվաստում ստանալուց հետո մեկ շաբաթվա ընթացքում հետեւել են 6-23 ամսական 530 երեխայի. առաջին խմբում երեխաները պատվաստումը ստացել են առանձին-առանձին, իսկ երկրորդում ՝ միաժամանակ: Երկրորդ խմբի երեխաների գրեթե 38%-ի մոտ ջերմությունը բարձրացել է մինչեւ 100,4 աստիճան եւ ավելի ըստ Ֆարենհեյտի (38 ըստ Ցելսիուսի):
Մինչդեռ հետազոտողները պնդում են, որ պատվաստման առավելությունները գերակշռում են տենդի զարգացման ռիսկը, նշում է Fox News-ը:
« Ծնողները պետք է իմանան, որ գրիպի եւ պնեվմոկոկային վարակի դեմ միաժամանակյա պատվաստումից հետո երեխայի մոտ կարող է բարձրանալ ջերմությունը, բայց պատվաստման առավելությունները գերակշռում են տենդի ռիսկը, եւ դեպքերի մեծամասնությունում տենդը շատ կարճաժամկետ է լինում»,- հայտարարել է Կոլումբիայի բնակչության եւ ընտանիքի առողջապահության եւ մանկաբուժության ամբիոնի դոցենտ , հետազոտության հեղինակ Մելիսսա Ստոկուելլը:
Ստոկուելլն հավելել է, որ այս արդյունքները շատ կարեւոր տեղեկություն են տալիս ինչպես բժիշկներին, այնպես էլ ծնողներին այն փոքրաթիվ երեխաների խմբի վերաբերյալ , ում հակացուցված է տենդը:






