2-րդ տիպի շաքարախտը գնալով ավելի տարածված է դառնում աշխարհում:  Տվյալ դեպքում հավելյալ քաշը ամենազգալի գործոնն է, ինչը նշանակում է, որ դիետան, վարժությունները եւ արյան շիճուկի մեջ լինոլենաթթվի խտությունը կարող են նվազեցնել շաքարախտի զարգացման ռիսկը: Արեւելյան Ֆինլանդիայում իրականացված հետազոտության սկզբում ՝1984-1989 թթ-ին, որոշվել է 42-60  տարեկան 2 212  տղամարդու արյան շիճուկում  օմեգա 3 ճարպաթթուների խտությունը, հաղորդում է Newsmax Health-ը:

Հետազոտության 19 տարիների ընթացքում 422 տղամարդու մոտ ախտորոշվել է  2-րդ տիպի շաքարախտ:

Հետազոտության մասնակիցներին չորս խմբերում տվել են երկար շղթայով օմեգա 3 ճարպաթթուների տարբեր խտություն: Օմեգա 3 ճարպաթթուների առավելագույն խտությամբ տղամարդկանց մոտ 2-րդ տիպի շաքարախտի զարգացման ռիսկը 33%-ով ցածր է եղել, ի տարբերություն օմեգա 3 ճարպաթթուների ամենացածր խտություն ստացողների:

Diabetes Care ամսագրում հրապարակված հետազոտությունը  լույս է սփռում  ձկան օգտագործման եւ 2-րդ տիպի շաքարախտի  զարգացման ռիսկի կապի միջեւ: Լավ հավասարակշռված դիետան պետք է ներառի նվազագույնը շաբաթական երկու ձկնային ճաշատեսակ, նախընտրելի է ՝ յուղոտ ձուկ:

Երկար շղթայով օմեգա 3  ճարապաթթուներով հարուստ ձկներն են՝ սաղմոն,  ծիածանափայլ իշխան, ծովատառեխ, անչոուս (անձրուկ), սարդինա եւ սկումբրիա: