Մեզ ասում են , որ սուրճն օգտակար է մեր օրգանզիմի համար, իսկ հաջորդ րոպեին՝ թե վնաս է: Հետո մեզ ասում են , որ գինին օգնում է երկար ապրել, իսկ մի քիչ ավելի ուշ՝ հերքում են:
Վատ չէր լինի հեշտ հասանելի երկակեցության ձեռնարկ ունենալ, նշում է Fox News-ը։
Բժիշկ Դեյվիդ Ագուսը՝ Հարավային Կարոլինայի համալսարանի Կեկ բժշկական եւ Վիտերբի ճարտարագիտական դպրոցի բժշկական ինժեներիայի պրոֆեսորը, «Երկարակեցության համառոտ ձեռնարկ» գրքում կիսվել է երկարակեցության իր խորհուրդներով:
Ագուսի գիրքը կազմված է երեք մասից. « Ին՞չ անել», «Ինչի՞ց պետք է խուսափել» եւ «Բժշկի նշանակումները»:
«Ին՞չ կարելի է եւ ին՞չ ոչ» նրա ցանկը պարունակում է որոշ զարմանալի խորհուրդներ, օրինակ՝ զերծ մնալ հյութերի պատրաստման վերջին տենդից:
«Հենց որ դուք մրգերն ու բանջարեղենը դնում եք բլենդերի մեջ, նրանք թթվում են եւ գրեթե վայրկենապես փչանում, - ասաց Ագուսը, - Բոլորն ամենակարճ ուղին են փնտրում, բայց գաղտնիքը բնական սնունդ ուտելու մեջ է»:






