Երկու առաջատար բժիշկներ «թաքնված սպառնալիքի» դեմ պայքարի ձեռնարկ են մշակել: Բնականաբար խոսքը գնում է շաքարի մասին, որն այշմ անվանում են նոր նիկոտին։
Դեռ անցյալ շաբաթ հայտնի բժիշկների եւ գիտնականների խումբը պնդել է, որսննդամթերքի արտադրողները վերամշակված սննդում 30% -ով պետք է նվազեցնեն շաքարի մակարդակը՝ հիվանդությունների եւ մահվան ալիքը կանգնեցնելու համար:
Մեր տեսությունը հիմնված է կլինիկական տվյալների եւ հետազոտությունների վրա, գրում է բժիշկ Բրուկ Ալբերտը Daily Mail-ում հրապարակված իր հոդվածում։
Սա ցնորամիտ դիետա չէ: Սա սնուցման սխեմա է, որը երեք օրում կարող է վերացնելձեր «շաքարային սովորությունը» եւ 30 օրում ամբողջությամբ փոխել ձեր կյանքը: Այսպիսով, ինչու՞մն է շաքարից կախվածության պատճառը:
Շաքարը անհերքելիորեն կապված է շաքարախտի, երիկամների հիվանդությունների, քաղցկեղի որոշ տեսակների, կատարակտայի եւ նույնիսկ վաղաժամ ծերացման հետ:
Այդ դեպքում ինչու՞ է այդքան դժվար հրաժարվել շաքարից: Շաքարն առաջացնում է օփիոիդների ( օրգանիզմի քիմիական նյութեր, որոնք էյֆորիայի զգացողություն ենտալիս) եւ դոֆամինի ձերբազատում ( քիմիական նյութ, որն օգնում է վերահսկել ուղեղի պարգեւատրության եւ հաճույքի կենտրոնները):
Եւ ահա, արտադրողը սնունդն ավելի քաղցր է դարձնում, որպեսզի մենք ավելի շատ ուտենք: Այսպիսով հետեւեք մեր սխեմային, եւ դուք կիմանաք, ինչքան լավ է ապրել առանց շաքարի:
Եթե դուք մեկ թեյի գդալով կրճատեք առավոտյան թեյի մեջ ավելացվող շաքարի քանակը, ապա որոշ ժամանակ անց երկու թեյի գդալը ձեզ անտանելի քաղցր կթվա:
Եթե ձեզ թվում է , որ շաքարը կառավարում է ձեր կյանքը,ապա դուք ընտրության առաջ եք կանգնած: Դուք կարող եք աստիճանաբար նվազեցնել վերջինիս մակարդակը, բայց դա ամիսներ կտեւի, եւ դուք մշտապես գայթակղության մեջ կգտնվեք: Կամ էլ դուք կարող եք սեղմել ատամները եւ անցնել սառը հնդկահավի: Դա դժվար է, բայց արդյունավետ:
Առաջին քայլը բավականին հեշտ է՝ ուղղակի ընտրեք երեք հաջորդական օր, որոնց ընթացքում դուք կարող եք ուտել շատ յուրահատուկ կանոններին համապատասխան: Իմաստը ձեր օրգանիզմը շաքարից եւ ածխաջրերից մաքրելն է:
Մեր Sugar Detox դիետայի մեջ մտնող սննդամթերքները ունեն նաեւ մրգերի, բանջարեղենի եւ մեղրի մեջ պարունակվող հասարակ շաքարի՝ ֆրուկտոզայի ցածր մակարդակ:
Այդ երեք օրվա ընթացքում չի կարելի ուտել ո՛չ բրինձ, ո՛չ մակարոնային ճաշատեսակներ, քանի որ օսլայի ածխաջրերը շաքարամոլության հիմնական պատճառներից մեկն են: Դրա փոխարեն, մենք պետք է վերջիններս փոխարինենք բջջանքով հարուստ բուսական ածխաջրերով, որոնք իրականում կարող են օգնել նվազեցնել շաքարի մակարդակը արյան մեջ:
Այսպիսով երեք օրվա ընթացքում, դուք չպետք է օգտագործեք՝
Կաթ, յոգուրտ կամ պանիր՝ կաթնամթերքը պարունակում է շաքարի տարատեսակներից մեկը՝ լակտոզան, այդ պատճառով այն ամբոջությամբ արգելված է առաջին երեք օրերի ընթացքում:
Ցորենի ալյուր կամ այլ ածխաջրեր (մակարոններ, հաց, բրինձ, շիլաներ)
Ցանկացած տեսակի շաքար
Արհեստական քաղցրացուցիչներ
Ալկոհոլ
Մրգեր (բացի կիտրոնից եւ լայմի հյութից)
Դրանց փոխարեն դուք պետք է ուտեք անյուղ միս, ձուկ, ձու կամ սպիտակուցներ պարունակող բուսական սննդամթերք՝ ոսպ, սիսեռ եւ լոբի: Դուք պետք է նաեւ շատ ուտեք ածխաջրերի ցածր պարունակությամբ բանջարեղեններ եւ աղցաններ:
Խուսափեք օսլա պարունակող արմատապտուղներից, ինչիպսիք են գազարը եւ վայրի ստեպղինը, եւ դրա փոխարեն անցնեք կանաչ բանջարեղենի: Սունկը, սմբուկը, դդմիկը նույնպես լավ որոշում են:
Չնայած մրգերը պարունակում են շատ վիտամիններ, հանքային աղեր, հակաօքսիդանտներ եւ բջջանք, նրանք նաեւ շատ շաքար կամ ֆրուկտոզա են պարունակում, որն արյան մեջ արագ բարձրացնում է շաքարի մակարդակը: Դրա փոխարեն դուք պետք է կիտրոն եւ լայմի հյութ ավելացնեք՝ հաճելի բույր ստանալու համար:
Կարեւոր է շատ խմել սովորական կամ գազավորված ջուր, կանաչ , սեւ կամ խոտաբույսերով թեյ:
Դուք պետք է փորձեք օրական երկու լիտր ջուր խմել: Դուք իրավունք ունենք օրական մեկ բաժակ ոչ քաղցր սուրճի, եւ , որպես նախուտեստ, մի բուռ ոչ քաղցր ընկուզեղենի օրը երկու անգամ:
Սննդի պատրաստման համար ընտրեք ձիթապտղի կամ կոկոսի յուղ, համեմեք այն խոտերով եւ համեմունքներով:
Եթե ձեզ մոտ առկա են առողջության կամ արյան մեջ շաքարի մակարդակի հետ խնիրներ , ինչպես օրինակ, հիպոգլիկեմիա, ինսուլինոռեզիստենտականություն կամ շաքարախտ, ապա խորհրդակցեք ձեր թերապեւտի հետ ցանկացած տիպի դիետա սկսելուց առաջ: Այս սխեման հարմար չէ սպորտով ակտիվ զբաղվողներին:






