Ձեր դիետան  դարձրեք ինքնակառավարվող ՝ նրան ավելացնելով ձեր կենսակերպին եւ ճաշակին համապատասխան  առողջ սննդամթերքներ:

Ամբողջական ցորենից պատրաստված հացով  բրդուճը ավելի համեղ է, իսկ մայոնեզի փոխարեն  մանանեխի ավելացումը խնայում է 50 կալորիա: Ընթրիքին օսլա պարունակող մթերքները (ինչպիսին է կարտոֆիլը) փոխարինեք  բանջարեղենի կրկնակի չափաբաժնով, ինչը հետ կվերադարձնի 258 կալորիա: Բրոկոլին եւ  սպանախն ավելի համեղ են եւ պարունակում են ավելի քիչ կալորիաներ ու  շատ բջջանք: Պատրաստի կոկտեյլների փոխարեն  գինի կամ հյութի հավելումով օղի պատվիրեք, տեղեկացնում է Fox News-ը։

Կենտրոնացեք այն մտքի վրա, թե քանի կիլոգրամ  պետք է կորցնեք, եւ հաջողությունը երկար չիսպասեցնի իրեն: Ձեր դիետան պատկերացրեք  իբրեւ ճանապարհորդություն եւ միջանկյալ նպատակներ դրեք ձեր առջեւ: Պարգեւատրեք ինքներդ ձեզ, երբ հասնում եք դրանց: Նախքան դիետան  սկսելը լուսանկար ընտրեք եւ սկսեք հեռախոսով « դիետայից հետո» լուսանկարներ անել եւ հետեւել ձեր հաջողություններին: