Կլինիկական հետազոտությունների միջանկյալ փուլի արդյունքները ցույց են տվել, որ մկանային վնասվածքների բուժումը պլացենտայից ստացված ցողունային բջիջներով անվտանգ է: Հետազոտությունն իրականացրած Pluristem Therapeutics ընկերությունը հայտարարել է, որ բջիջները կարող են արդյունավետ լինել օրթոպեդիկ վնասվածքների բուժման համար:

«PLX-PAD-ի միջոցով բուժված հիվանդների մոտ  ավելի շատ դրական փոփոխություններ են տեղի ունեցել  մկանային կծկումների հարցում, քան պլացեբո ընդունող խմբի մասնակիցների մոտ»,-  հայտարարել են  իսրայելական Pluristem ընկերության ներկայացուցիչները:

Հետազոտությունն իրականացվել է Շարիտեյի համալսարանի  բժշկական դպրոցի օրթոպեդիկ կլինիկայում Գերմանիայի Paul-Ehrlich համալսարանի առողջապահության ներկայացուցիչների հովանու ներքո, հաղորդում է Fox News-ը:

«Սա շատ կարեւոր հետազոտություն է ոչ միայն  Pluristem-ի համար, այլ բջջային թերապիայի ողջ բնագավառի համար»,- ասաց Pluristem-ի գլխավոր  գործադիր տնօրեն Զեմի Աբերմանը: «Հիմնվելով այս արդյունքների վրա՝ մենք մտադիր ենք առաջ շարժվել, իրականացնելով  մկանային վնասվածքների բուժման մարտավարությունը PLX բջիջների կիրառմամբ »:

«Հետազոտություը ցույց է տվել, որ PLX-PAD բջիջներն անվտանգ են եւ լավ են ընդունվոււմ հիվանդների կողմից»,- ասվում է ընկերության հայտարարությունում:

Նստային մկանների անալիզը PLX-PAD բջիջներ ստացած հիվանդների մոտ ցույց է տվել մկանային զանգվածի աճ, ի տարբերություն պլացեբո ընդունող խմբի մասնակիցների: