Ընկույզի օգտագործումը սնունդում երկարացնում են կյանքը: Ինչպես տեղեկացնում է : CBS News-ը, Նման եզրակացության է եկել ԱՄՆ-ում 30 տարի շարունակ հետազոտություն իրականցնող գիտնականների խումբը: Հետազոտության ողջ ընթացքում մասնակցել է 76 464 կին եւ 42 498 տղամարդ, որոնց սննդակարգում  պարունակվել է սպիտակուցներով հարուստ այս մթերքը:

Գիտնականները նկատել են, որ շաբաթական 2-4 ամգամ ընկույզ օգտագործող մարդկանց շրջանում մահացության դեպքերը 13 տոկոսով քիչ են, քան նրանց շրջանում, ովքեր չեն օգտագործում: Իսկ ամեն օր ընկույզը սնունդում օգտագործողների մոտ մահացության ռիսկը նվազել է 20 տոկոսով:

Գիտնականներն այնուամենայնիվ նշում են, որ ընկույզի չարաշահումը կարող է բացասական ազդոցություն ունենալ, քանի որ դրանք մեծ քանակությամբ ճարպեր են պարունակում:

Նշենք, որ դեռեւս 2003թ.-ին ԱՄՆ-ի մթերքների ու դեղամիջոցների վերահսկողության վարչությունը (FDA) հաստատել է, որ օրական 1,5 ունցիա ընկույզի օգտագործումը կարող է նվազեցնել սրտանոթային հիվանդությունների ռիկսը: