Բոլոր տեսակի քաղցրավենիքից, աղից եւ տապակած ուտելիքից խուսափելը հեշտ խնդիր չէ, երբ խոսքը գնում է սլացիկ կառուցվածքի մասին: Այնուամենայնիվ, դիետոլոգներն ասում են , որ կան եւս մի քանի նախուտեստներ եւ հյութեր, որոնք աչքաթողեն արվում, բայց որոնք եւս պետք է աստիճանաբար բացառվեն սննդակարգից:
Սպիտակ ալյուր
Մոդել եւ ներկայումս մարզիչ Քրիստին ՄակԳին խորհուրդ է տալիս սպիտակ ալյուրի փոխարեն ուտել ամբողջական հացահատիկներով սննդամթերքներ:
Յոգուրտ
Մրգերով յոգուրտը համեղ քաղցրավենիք է , որը հագեցնում է ձեր քաղցրի պահանջը այնպես չ՞է: Իսկ հետո դուք ձեր ջինսի տաբատի մեջ չեք տեղավորվում: «Շատ յոգուրտներ պարունակում են նույնքան շաքար , որքան քաղցր սալիկը»,- ասում է հայտնի դիետոլոգ Ջեյ Ջեյ Վիրջինը: Սկսեք օգտագործել ոչ քաղցր հունական յոգուրտ, որն ավելի հագեցած է եւ ավելի շատ սպիտակուց է պարունակում: Այն քաղցրացնելու համար մի քիչ մրգեր կամ մի քիչ մեղր ավելացրեք:
Չիր
Թվում է, թե չիրը առողջարար սնունդ է, բայց երբեմն այն ավելի շատ վնասում է, քան օգնում: Չրերի մի մասը շաքար է պարունակում, ինչպես նաեւ եգիպտացորենի օշարակ եւ կոնսերվանտներ:
Դիետիկ լիմոնադներ
Մեկ շիշ լիմոնադը պարունակում է մոտավորապես 200 կալորիա, այնպես որ, թվում է, թե իմաստ կա հագեցնել ծարավը դիետիկ լիմոնադներով: Եւ, այնուամենայնիվ, փորձագետները խորհուրդ են տալիս ընդհանրապես հրաժարվել լիմոնադներից: 2005 թվականին իրականացված հետազոտությունը ցույց է տվել, որ դիետիկ լիմոնադներ խմող մարդիկ ավելի մեծ հավանականություն են ունեցել հավելյալ քաշ ավելացնելու: Ինչպես նաեւ ապացուցվել է, որ դիետիկ լիմոնադների մեջ պարունակվող շաքարի փոխարինիչներըկարող են 2-րդ տիպի շաքարախտի եւ սիրտանոթային հիվանդությունների զարգացման ռիսկ ստեղծել:
Կոֆեին
Գիտեք, ինչո՞ւ եք գիշերները շուռումուռ գալիս եւ չեք կարողանում քնել: Չափից շատ կոֆեին: Ֆիտնեսի փորձագետ Սիմոն Դե Լա Ռուն խորհուրդ է տալիս ամբողջությամբ բացառել կոֆեինը սննդակարգից:
Ոլորաբլիթներ
Վերջիններս պատրաստվում են սպիտակ ալյուրից եւ պարունակում են նատրիում: Նատրիումով հարուստ մթերքները նույնպես կարող են հանգեցնել ոչ ցանկալի կիլոգրամների ավելացմանը որովայնի շրջանում:
Մսամթերք
«Վերամշակված միսը՝ երշիկը, նրբերշիկը եւ բեկոնը պարունակում են հագեցած ճարպեր», - ասում է ՄակԳին: Ընտրեք թարմ անյուղ միս, օրինակ՝ հավ, հնդկահավ, ձուկ կամ տավարի միս:
Խորովածի սոուս (բարբեքյուի սոուս)
«Խորովածի համար նախատեսված սոուսը ծածուկ շաքար է պարունակում»,- ասում է բարիաթրիկ վիրաբույժ Ջոզեֆ Կոլելլան,- այն պարունակում է ավելի շատ շաքար, քան դուք մտածում եք, եւ սովորաբար մարդիկ չափից շատ են օգտագործում այդ սոուսից» : Համաձայն դիետոլոգ Տանյա Ցուկերբրոտի, մեկ բաժակ քաղցր սոուսը պարունակում է 20 կալորիա: Այնուամենայնիվ, եթե դուք չեք կարողանում առանց խորովածի սոուսի՝ ավելացրեք այն քիչ քանակություններով:
Կոկտեյլներ
Ալկոհոլը պարունակում է դատարկ կալորիաներ, եւ եթե դուք չեք հսկում քանակը, ապա հեշտությամբ կարող եք քաշ հավաքել: Եթե դուք չեք կարողանում ամբողջությամբ հրաժարվել ուրախ ժամանցից, ալկոհոլ խմելու ընդմիջումներին ջուր խմեք եւ փորձեք գինի կամ այնպիսի հյութեր խմել, որոնք պատրաստված են թարմ բաղադրիչներից եւ գազավորված ջրով:






