Մարդկանց  մոտ աուտիզմի որոշ տեսակների  ախտանշանների հեռացման համար կիրառվող դեղամիջոցը  ներկա պահին հաջողությամբ փորձարկվում է  կենդանիների վրա, հաղորդում են հետազոտողները:

Մկների եւ առնետների վրա կատարվող փորձարկումների ժամանակ դեղամիջոցը  վերացրել է ծննդաբերության ժամանակ առաջացած  սխալ գործող մեխանիզմի ազդեցությունները, որոնք հանգեցնում են աուտիզմի զարգացման, համաձայն  Science ամսագրում հրապարակված հոդվածի, հաղորդում է Fox News-ը:

Բումետադին կոչվող դեղամիջոցը  ունի միզամուղ հատկություն, եւ արդեն հաստատվել է սիրտ-անոթային  եւ երիկամային հիվանդությունների բուժման համար: Դեղամիջոցը ներկա պահին փորձարկվում է աուտիզմով երեխաների բուժման համար:

« Ծննդաբերությունից 24 ժամ առաջ մորը միզամուղի ներմուծման դեպքում սերունդներն, այպես ասած  բուժվում են»,- Փարիզում լրագրողների հետ զրույցում ասել է հետազոտության ղեկավար Յեհեզկել Բեն- Արին ՝ առողջապահության եւ բժշկական հետազոտությունների ֆրանսիական ինստիտուտի  նյարդակենսաբանը:

Մկներն ու առնետները մարդկանցից մի փոքր այլ կերպ են զարգանում, բայց մարդկանց կյանքի առաջին մի քանի ամիսները համեմատելի են մկների ու առնետների հղիության վերջին շաբաթների հետ: Այդ պատճառով դեղամիջոցի ներմուծումը  վաղ տարիքի երեխաներին կհամապատասխանի  դեղամիջոցի ներմուծմանը հղի մկներին եւ առնետներին:

Աուտիզմը չի կարող պրենատալ ախտորոշվել , բայց որոշակի պայմաններ, որոնք հանգեցնում են աուտիզմի զարգացմանը, օրինակ՝ փխրուն X քրոմոսոմի համախտանիշը, կարող է ախտորոշվել վաղ փուլում:  Հետազոտության մասնակից որոշ մկները ունեցել են փխրուն X քրոմոսոմի մոդել: