• Latest news

Հայտնի են ուժեղ կախվածություն առաջացնող մթերքները, ինչպիսին նիկոտինն է

10 նոյեմբերի, 2022  22:50

Շատ վերամշակված մթերքները (օրինակ՝ չիպսերը, թխվածքաբլիթները, պաղպաղակը, կարտոֆիլ ֆրին) նույնքան կախվածություն են առաջացնում, որքան ծխախոտը, ասում են Միչիգանի համալսարանի եւ Վիրջինիայի Տեխնոլոգիական ինստիտուտի հոգեբանները:

Addiction ամսագրում հրապարակված հոդվածի հեղինակներն օգտագործել են 1988 թվականին ԱՄՆ-ի գլխավոր վիրաբույժի զեկույցը, որի համաձայն ծխախոտը կախվածություն է առաջացնում:

Նրանք ցույց են տվել, որ շատ վերամշակված մթերքները համապատասխանում են զեկույցում նշված բոլոր չափանիշներին։

  • Նախ՝ դրանք կապված են կոմպուլսիվ օգտագործման հետ, այսինքն՝ ինչպես մարդիկ չեն կարողանում թողնել ծխելը, այնպես էլ չեն կարողանում հրաժարվել վերամշակված մթերքներից՝ անգամ կյանքին սպառնացող հիվանդությունների, այդ թվում՝ շաքարախտի եւ սրտի կաթվածի վտանգի պայմաններում:
  • Երկրորդ՝ սնունդը կարող է փոխել ինքնազգացողությունը եւ տրամադրությունը՝ ազդելով ուղեղի վրա, ընդ որում՝ այդ ազդեցության մեծությունը համեմատելի է նիկոտինի ազդեցության հետ:
  • Երրորդ՝ նման մթերքներն ամենաուժեղ ամրապնդող խթաններն են, այսինքն՝ ուղեղը մարդուն մղում է վնասակար սնունդ օգտագործել։
  • Չորրորդ՝ մարդուն կարող են ուժեղ ձգել այն մթերքները, որոնցից նա կախված է:

Հեղինակները ենթադրել են, որ մշակման բարձր աստիճան ունեցող մթերքներն ունակ են արագորեն զտված ածխաջրերի եւ ճարպերի անբնական մեծ չափաբաժիններ հասցնել օրգանիզմին, եւ որ դա կախվածություն առաջացնելու նրանց ունակության բանալին է:

Մշակման բարձր աստիճան ունեցող մթերքները նպաստում են կանխարգելելի մահացությանը, ինչպես ծխախոտը: Հեղինակները կոչ են անում նման սննդին վերաբերվել որպես վտանգավոր եւ կախվածություն առաջացնող նյութերի։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել