• Latest news

Երեք սովորական տղամարդ որովայնի գեղեցիկ մկաններ են զարգացրել ընդամենը 10 շաբաթում

2 մայիսի, 2015  21:14

Men's Health ամսագրի խմբագրությունում աշխատող երեք տղամարդ որոշեցին փոխել իրենց արտաքին տեսքը: Տաս շաբաթվա ընթացքում նրանց ազատվել են ավելորդ ճարպից, որովայնի գեղեցիկ մկաններ ձեռք բերեցին՝ դրա հետ մեկտեղ հասցնելով աշխատել եւ ընտանիքի հետ ժամանակ անցկացնել:

Ջեյմի Սեյջուն՝ արտ-տնոօրենը, 34 տարեկան է: Նա ցանկանում էր ավելի ուժեղ եւ գեղեցին երեւալ՝ իր նորածին տղայի համար լավ օրինակ ծառայելով: Չնայած նրան, որ Ջեյմին ստիպված էր շատ աշխատել եւ օգնել կնոջը երեխայի խնամքի հարցերում, 10 շաբաթվա ընթացքում նա կարողացավ գոտկատեղի շրջանում ազատվել  12 ավելորդ սանտիմետրից:

25-ամյա Ջեյմս Ֆիշերը՝ վաճառքի մենեջերը, նախկինում էլ էր մարզասրահ գնում եւ ուշադրություն դարձնում իր առողջությանը, սակայն նա ավելի լավ արդյունքներ էր ուզում: Ջեյմսը դիմեց հայտնի մարզիչ Ռիչ Թիդմաշին: Շուտով նրա մարմինը եւս փոխվեց:

29-ամյա Դենիել Մասոլիվերը՝ ամսագրի խմբագիրներից մեկը, նախկինում երբեք չէր մարզվել, իսկ որովայնի հատվածում ճարպային կուտակումներ ուներ: Մարզիչ Ջեյմս Կոնկի-Միչելի առաջնորդությամբ նա 10 շաբաթվա ընթացքում 4 կգ մկաններ ձեռք բերեց ՝ ազատվելով ավելորդ ճարպից:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել