• Latest news

Հայաստանում ռիսկի խմբերը պատվաստվել են գրիպի դեմ

9 դեկտեմբերի, 2015  01:55

Հայաստանի այսպես կոչված ռիսկի խմբում գտնվող քաղաքացիների մեծ մասը պատվաստվել են գրիպի դեմ: Հիմա խրոնիկ հիվանդություններով մարդկանց հերթն է: Ինչպես NEWS.am Medicine-ի թղթակցին պատմել է ՀՀ Առողջապահության նախարարության իմունականխարգելման ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը, այդ խմբի մարդկանց պատվաստումն ամենայն հավանականությամբ կավարտվի դեկտեմբերի վերջին:

Ռիսկի խմբում խրոնիկ հիվանդություններով, տարեց մարդիկ են, մանկատներում ապրող երեխաները, մանկատան ու պոլիկլինիկաների աշխատակիցները եւ այլն: Համարվում է որ նրանց մոտ ոչ միայն գրիպով վարակվելու, այլեւ վարակվելուց հետո լուրջ բարդությունների բարձր հավանականություն կա: Հենց այդ պատճառով էլ մասնագետների կարծիքով, գրիպի դեմ պատվաստումները առաջին հերթին այդ մարդիկ պետք է ստանան:

Խրոնիկ հիվանդություններով մարդիկ հատուկ խումբ են կազմում ռիսկի բոլոր խմբերի շարքում, քանի որ պատվաստումը խետք է արվի միայն այն ժամանակ, երբ նրանց վիճակը քիչ թե շատ կայուն է: Հենց այդ պատճառով էլ նման հիվանդների պատվաստումները դեռ չեն ավարտվել՝ տեղամասային պոլիկլինիկաների մասնագետները նրանց կանչում են պատվաստումների միայն այն ժամանակ, երբ դա հնարավոր է՝ ըստ նրանց առողջական վիճակի:

Պատվաստում ստանալ, թե ոչ՝ յուրաքանչյուր հիվանդի անձնական գործն է, ու ոչ մեկին պատվաստում չեն պարտադրում: Սակայն, ինչպես նշեց Գայանե Սահակյանը, պատվաստում ստանալու ցանկություն ունեցողները բավականին շատ են, ու ցանկացողների մեծ մասը այս կամ այն խնդիրներով մարդիկ են, որոնք լավ հասկանում են գրիպով վարակվելու դեպքում իրենց սպառնացող ռիսկերը ու ուզում են հնարավորինս ապահովագրել իրենց:

Հիշեցնենք, որ գրիպի դեմ նոր պատվաստանյութը հասանելի է Հայաստանում այս տարվա հոկտեմբերից: Պատվաստանյութի բաղադրության մեջ կա նաեւ գրիպի H1N1 շտամը (այսպես կոչված խոզի գրիպը):

Մարդիկ, որոնք չեն մտնում ռիսկի խմբի մեջ, բայց ուզում են պատվաստվել գրիպի դեմ, կարող են դիմել տեղամասային պոլիկլինիկա, որտեղ կարող են անվճար պատվաստանյութ ստանալ, եթե իհարկե լուրջ հակացուցումներ չկան:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է