• Latest news

5 պարզ միջոց՝ 250 կիլոկալորիա պակաս օգտագործելու համար

20 փետրվարի, 2014  23:42

Եթե մի քիչ նիհարելու կարիք ունեք, պետք չէ դիետա պահել կամ ուժասպառ լինել ֆիզիկական ծանրաբեռնվածությունից: Լիովին բավարար է ամեն օր նախկինից մի քիչ պակաս կալորիա օգտագործել, եւ արդյունքն իրեն երկար սպասեցնել չի տա:

Ահա մի քանի պարզ հնարք, որոնք Ձեզ կօգնեն առանց դժվարության օրական մոտ 250 կիլոկալորիա խնայել.

1. Աշխատեք ավելի շատ քնել: Կոլումբիայի համալսարանի հետազոտությունների համաձայն՝ մարդիկ, որոնք օրական 7 ժամից պակաս են քնում, 300 կիլոկալորիայով ավելի շատ են սպառում, քան նրանք, ովքեր քնում են 7-9 ժամ եւ նորմալ հանգստանում են: Ուստի աշխատեք օրական գոնե 8 ժամ քնել, դա օգտակար կլինի ոչ միայն Ձեր կազմվածքի, այլեւ առողջության եւ ինքնազգացողության համար:

2. Քաղցրավենիքները մրգերով փոխարինեք: Շատերն աշխատավայրում կամ տանը ձեռքի տակ միշտ կոնֆետներով կամ ընկուզեղենով լի աման են ունենում: Հավանաբար Դուք էլ եք ուտում դրանք՝ չնկատելով, թե դրանք ինչ համ ունեն կամ որքան եք կերել: Ավելի լավ է՝ կոնֆետները փոխարինել մրգերով. այդպես Դուք բավական շատ կալորիաներ կխնայեք:

3. Ավելի շատ սպիտակուցներ կերեք: Վերջերս ամերիկյան Nutrition & Metabolism ամսագրում հրապարակվել է հետազոտություն, որը ցույց է տվել, որ այն մարդիկ, որոնց սննդակարգի 30%-ը կազմել է սպիտակուցային սնունդը (հավի միս, անճարպ միս, ձու, ձուկ եւ այլն), օրական 450 կիլոկալորիայով պակաս են օգտագործել եւ 3 ամսում նիհարել են մոտ 5 կգ-ով: Նկատեք, որ այդպիսով նրանք իրենց կենսակերպում ուրիշ ոչինչ չեն փոխել:

4. Ավելի շատ ծաղկակաղամբ կերեք: Այն ոչ միայն համեղ է, օգտակար եւ արագ հագեցնող, այլեւ շատ քիչ կալորիաներ է պարունակում՝ ընդամենը մոտ 26 մեկ չափաբաժնում: Համեմատության համար՝ մակարոնը պարունակում է մոտ 220 կիլոկալորիա (մոտ 10 անգամ շատ), իսկ կարտոֆիլի պյուրեն՝ մոտ 320:

5. Ամեն ինչ մինչեւ վերջ մի կերեք: Եթե սովորեք ափսեում թողնել ճաշի կամ ընթրիքի մի քանի գդալը, օրական մի քանի տասնյակ կալորիա կխնայեք:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել