• Latest news

Անբարեխիղճ ատամնաբույժը կարող էր 600 մարդու ՄԻԱՎ-ով եւ հեպատիտով վարակել

5 դեկտեմբերի, 2016  10:47

Վիսքոնսինում Tomah Veterans Affairs Medical Center բժշկական կենտրոնի անբարեխիղճ ատամնաբույժը կարող էր հարյուրավոր մարդկանց ՄԻԱՎ ինֆեկցիայով եւ վիրուսային հեպատիտով վարակել, քանի որ չէր պահպանել աշխատելիս օգտագործվող գործիքների ախտահանման կանոնները: Բժշկի խախտումներով աշխատելու մասին հայտնել է նրա ասիստենտը:

Հնարավոր վարակման վտանգի է ենթարկվել գրեթե 600 մարդ, որոնց այժմ ՄԻԱՎ-ի, В եւ С հեպատիտի թեստ անցնելու անվճար հնարավորություն է ընձեռվել: Առայժմ հայտնի չէ՝ նրանցից որեւէ մեկն արդյոք վարակվե՞լ է:

Տեղեկությունների համաձայն՝ ատամնաբուժական գործիքները բժիշկն ինքնուրույն է ձեռք բերել եւ դրանց ախտահանմամբ ինքն է զբաղվել: Ախտահանումը կատարել է Virex աղային լուծույթի միջոցով, սակայն դա չի համապատասխանում այն կլինիկայի սահմանած ստանդարտներին, որտեղ նա աշխատում էր. կլինիկայի կանոններով բժիշկները պետք է օգտագործել մեկանգամյա օգտագործման ստերիլ գործիքներ:

Այժմ բժիշկը, ում անունը չի հրապարակվում, հեռացվել է հիվանդների հետ աշխատելուց, սակայն շարունակում է կլինիկայում աշխատել ադմինիստրատիվ պաշտոնում:

Վերջերս համանման դեպք էր տեղի ունեցել Մասաչուսեթսի հիվանդանոցներից մեկում, որտեղ էնդոսկոպիական սարքավորման սխալ ստերիլացման հետեւանքով վարակման սպառնալիք էր ստեղծվել մոտ 300 հիվանդի համար, որոնց հիվանդանոցում կոլոսկոպիա էր կատարվել: Իսկ 2015-ի հոկտեմբերին 4 հիվանդ մահացել էր բակտերիալ ինֆեկցիայից, որն առաջացել էր բավարար չմանրէազերծված բժշկական գործիքների օգտագործմամբ վիրահատությունից հետո: Ինֆեկցիան հարուցել էին ոչ տուբերկուլյոզային միկրոբակտերիաները: Սովորաբար դրանք մահացու վտանգ չեն ներկայացնում, բայց որոշ դեպքերում, երբ ինվազիվային բժշկական միջամտությունների ընթացքում ընկնում են թուլացած օրգանիզմ, կարող են ծանր ինֆեկցիաներ հարուցել, որոնք մահացու ելքով են ավարտվում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել