Ավստրալիայում բժիշկները փրկել են կնոջը, որը տասը տարի ապրել է աղեհամակարգում կուլ տված բրեկետների կեռիկներով։ Նա ցավ է զգացել միայն աղիքի ոլորվելուց հետո։ Այս մասին ասվում է BMJ Case Reports պարբերականում հրապարակված հոդվածում։
«Կենսաբանորեն իներտ օբյեկտների մեծ մասը, եթե դրանց հաջողվում է անցնել մարդու կոկորդով, վաղ թե ուշ անցնում է աղեհամակարգով։ Երբեմն նրանք վնասում կամ արգելափակում են հաստ ու բարակ աղիները տարանջատող փականը։ Սակայն այն, ինչի հետ մենք այժմ բախվել ենք, ունիկալ է եւ չտեսնված բան է՝ այն առումով, որ այդ գործողության հետեւանքները զգալի են եղել տասը տարի անց »,-գրել է Թալիա Շեպարդը (Talia Shepherd)՝ Եղիսաբեթ թագուհու բժշկական կենտրոնից (Ավստրալիա)։
Այս տարվա գարնանը կենտրոնի հոսպիտալ է դիմել 30-ամյա կինը։ Վերջինը բողոքել է որովայնում ուժգնացող ցավերից ու ծակոցներից։ Սկզբում բժիշկները կարծում էին, թե ցավերի պատճառը լեղու հոսքի հետ կապված խախումներն են։
Բավական արագ պարզ է դարձել, որ դա այդպես չէ։ Եվ երիկամների, եւ լեղապարկի ուլտաձայնային սքանավորումը, ինչպես նաեւ կլինիակական անալիզները ցույց են տվել, որ հիվանդը նման խնդիրներ չունի։ Գլուխկոտրուկի պատասխանը պարզ է դարձել համակարգչային տոմոգրաֆիայի լուսանկարներում։ Պարզվել է՝ կնոջ աղեհակամրգում մետաղալար գոյություն ունի՝ շուրջ 7 սմ երկարությամբ։
Մետաղալարը բարակի աղին երկու մասի է բաժանել եւ ստիպել իր շուրջ պարուրվել, ինչն էլ աղեոլորքի եւ ցավերի պատճառ է դարձել։
Երբ գիտնականները կնոջ որովայնից դուրս են բերել մետաղալարը, կինը գլխի է ընկել, որ կուլ է տվել իր բրեկետների կեռիկները, որոնք նա կրել է շուրջ տասը տարի առաջ։ Նա ասել է, որ չի հիշում՝ ինչպես է կուլ տվել մետաղալարը։ Չի հիշում նաւե, որ առհասարակ կորցրել է կեռիկը։ Նախկինում երբեք աղեհամակարգում կամ ստամոքսում ցավեր ու խնդիրներ չի ունեցել։
Բժիշկները նշում են, որ աղեհամակարգից մետաղալարը դուրս բերելու վիրահատությունը հաջող է անցել, եւ այժմ աղջկա կյանքին ոչինչ չի սպառնում։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր