Մոծակների խայթոցի միջոցով փոխանցվող հիվանդություններն այսօր լուրջ խնդիր են ամբողջ աշխարհում: Դրանց մի մասը կարող են տարածվել հսկայական արագությամբ՝ վերածվելով համաճարակի: Մյուսները (օրինակ՝ Զիկա տենդը) կարող է անդառնալի հետեւանքներ ունենալ մարդու եւ նրա սերունդների առողջության համար:
Հիվանդությունների վերահսկողության եւ կանխարգելման հայկական կենտրոնի մասնագետ Լուսինե Պարոնյանը NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում պատմեց, թե ինչպես կարելի է պաշտպանվել մոծակների կողմից տարածվող հիվանդություններից:
Պատվաստում
Մոծակների կողմից տարածվող բազմաթիվ հիվանդությունների դեմ արդյունավետ պատվաստանյութեր կան: Օրինակ՝ ամբողջ աշխարհում հաջողությամբ կիրառվում է դեղին տենդի դեմ պատվաստումը: Այն երկրներ, որտեղ տարածված է այս հիվանդությունը, անհնար է գնալ առանց դրա դեմ պատվաստվելու ու համապատասխան տեղեկանքի: Հայաստանում նույնպես կարելի է պատվաստվել դեղին տենդի դեմ ու տեղեկանք ստանալ, իհարկե՝ վճարելով:
Կան նաեւ հիվանդություններ, որոնց դեմ պատվաստանյութերը դեռեւս մշակման փուլում են: Եվ դրանցից պաշտպանվելու միակ միջոցը խայթվելը կանխարգելելն է:
Ինչպե՞ս պաշտպանվել մոծակներից
Որոշ մարդիկ մոծակների համար, այսպես ասած, առավել գրավիչ են: Մոծակները հաճախ խայթում են արագ շնչառությամբ, ֆիզիկական աշխատանք կատարող մարդկանց, ինչպես նաեւ հղիներին: Համարվում է, որ արյան առաջին խումբ ունեցող մարդիկ նույնպես ավելի հաճախ են ենթարկվում մոծակների հարձակմանը, չնայած սրա պատճառը դեռեւս պարզ չէ: Այս բոլոր մարդկանց խորհուրդ է տրվում զգույշ լինել եւ հնարավոր բոլոր միջոցներով պաշտպանվել մոծակներից:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր