Սրտի անբավարարությամբ հիվանդների շրջանում, որոնք ամուսնացած չեն, վաղաժամ մահվան հավանականությունը զգալիորեն բարձր է, պարզվել է հետազոտությամբ, որը հրապարակվել է Journal of the American Heart Association-ում:
Առողջության համար միայնակությունն ընդհանրապես վտանգավոր է, վերջերս ասել էին գիտնականները: Սակայն մինչեւ հիմա հավաստի կերպով չէր գնահատվել սիրտ-անոթային հիվանդությունների հետեւանքով մահվան եւ հիվանդի ընտանեկան վիճակի միջեւ փոխադարձ կապը:
Նոր հետազոտությանը մասնակցել է ավելի քան 6 հազար մարդ (մասնակիցների միջին տարիքը 63 տարեկանն էր, նրանց 23 տոկոսը սեւամորթ էր), որոնք սրտի կատետավորման են ենթարկվել կորոնար արտերիաների հիվանդությունների պատճառով: Պարզվել է, որ հիվանդության վատագույն ելք է դիտվել այն հիվանդների մոտ, որոնք ամուսնալուծված էին, այրիացել էին կամ երբեք ամուսնացած չէին եղել:
Հիվանդներին հետեւել են 3,7 տարի: Գիտնականները չամուսնացած հիվանդների մոտ հայտնաբերել են՝
Մասնավորապես՝ սրտի տագնապի հետեւանքով մահվան հավանականությունն ավելի բարձր է եղել՝
Այս հետազոտության ընթացքում գրանցվել է մահվան 1085 դեպք: Սրտի փականի ծանր վնասվածքով, անեմիայով, սրտի բնածին արատով, քաղցկեղով կամ ակտիվ բորբոքային հիվանդությամբ հիվանդներին այս հետազոտությունից բացառել են: Անբարենպաստ ելքերի հայտնաբերման համար օգտագործվել են հիվանդների բժշկական քարտերը:
«Ես որոշ չափով զարմացած էի սրտի անբավարարութամբ հիվանդների առողջության վրա ընտանեկան կարգավիճակի ազդեցության աստիճանից: Ամուսնությամբ տրամադրվող սոցիալական աջակցությունը եւ, հնարավոր է, այլ մեծ թվով առավելություններ, որոնք տալիս է շփումը, կենսականորեն կարեւոր են սրտի հիվանդություններով տառապող մարդկանց համար»,- ասել է Ատլանտայի Էմորի համալսարանի (Emory University in Atlanta) պրոֆեսոր Արսհեդ Քույումին:
Հետազոտողները ենթադրում են, որ սիրտ-անոթային հիվանդություններով հիվանդներին բուժելիս, հավանաբար, պետք է հաշվի առնել ընտանեկան վիճակը եւ նրանց խորհուրդ տալ բժիշկների ավելի ուշադիր զննում անցնել ու ավելի ագրեսիվ բուժում ստանալ:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր