• Latest news

ՀՀ կառավարությունը 38-49 հազար դոզա գրիպի պատվաստանյութ է ձեռք բերել. Ալթունյան

7 փետրվարի, 2018  18:39
ՀՀ կառավարության եւ առողջապահության նախարարության բյուջեից տրամադրված միջոցներով 38-49 հազար դոզա գրիպի պատվաստանյութ է ձեռք բերվել, որոնք բաշխվել են որոշակի խմբերի միջեւ: Հայաստանի առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանն այս մասին հայտարարեց ՀՀ խորհրդարանում փետրվարի 7-ին կայացած կառավարության ժամի ընթացքում:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը կարծիք հայտնեց, որ նախարարությունն անհրաժեշտ միջոցներ չի ձեռնարկել երկրում սուր շնչառական վիրուսային վարակների եւ գրիպի տարածման կանխարգելման համար եւ պայքարել է դրանց հետեւանքների հետ:

Լեւոն Ալթունյանի խոսքով՝ այդ խմբերում ներառված են 5 տարեկանից ցածր երեխաներ, 65 տարեկանից բարձր քաղաքացիներ, առողջապահության ոլորտի, իրավապահ մարմինների աշխատակիցներ եւ զինվորականներ: «Պետք է նշել, որ բոլոր պատվաստանյութերն անվճար են տրամադրվում: Պատվաստանյութերի մի մասը տրամադրվել է դեղատներին, որտեղ քաղաքացիները կամավոր հիմունքներով կարող են ձեռք բերել այդ պատվաստանյութերը բավականին մատչելի գներով»,- պարզաբանեց նախարարը:

Բացի այդ, վերջինիս խոսքով, երբ պարզ է դառնում, որ գրիպի եւ սուր շնչառական վիրուսային վարակների հետ կապված համաճարակաբանական իրավիճակը կարող է դուրս գալ վերահսկողությունից, անմիջապես «ֆիլտր» է ներդրվում, եւ եթե դպրոցներում որոշակի թվով աշակերտներ են հիվանդանում, ապա այդ դասարանում կարանտինի է հայտարարվում, իսկ որոշ դեպքերում անգամ դպրոցներ են փակվում: Այդ միջոցառումները, ըստ Ալթունյանի, ավելի վաղ թույլ տվեցին խուսափել հանրապետությունում համաճարակից եւ մեղմացնել շնչառական վիրուսների հետեւանքները՝ նվազեցնելով հիվանդությունների թիվը հիվանդների շրջանում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել