• Latest news

Գիտնականները գտել են մահացու հիվանդություն առաջացնող գեներ

17 ապրիլի, 2018  10:50

Մեծ Բրիտանիայից գիտնականները գեներ են հայտնաբերել, որոնք պատասխանատու են թոքային զարկերակային հիպերտենզիայի (ԹԶՀ) առաջացման համար՝ հազվագյուտ, սակայն մահացու հիվանդություն: Այս մասին հայտնում է BBC News-ը:

ԹԶՀ-ն հանդիպում է մեկ միլիոն մարդուց 15-25-ի մոտ եւ համարվում է գործնականում անբուժելի հիվանդություն: Այն բնութագրվում է սրտից թոքեր գնացող զարկերակների բարձր ճնշմամբ, ինչը ժամանակի ընթացքում սրտի կանգ է առաջացնում: ԹԶՀ-ն կարող է զարգանալ սրտի եւ այլ օրգանների աշխատանքի խանգարումների պատճառով, սակայն հիվանդների հինգերորդ մասի մոտ պաթոլոգիական վիճակի պատճառն անհայտ է մնում:

British Heart Foundation-ի հետազոտողները՝ Նիկ Մորելի ղեկավարությամբ վերլուծել են ԹԶՀ-ով հազարավոր հիվանդների ԴՆԹ-ն: Պարզվել է, որ հիվանդությունը կապված է ATP13A3, AQP1, SOX17, GDF2 եւ BMPR2 գեներում մուտացիաների հետ:

BMPR2 գենը պատասխանատու է ոսկրային մորֆոգենետիկական II տիպի սպիտակուցի ռեցեպտորի սինթեզի համար, որը մասնակցում է ոսկրերի ձեւավորմանը, բջիջների աճին եւ ցողունային բջիջներից հյուսվածքների առաջացմանը: Նույնպիսի ֆունկցիա է կատարում GDF2 գենը: SOX17 գենը տրանսկրիպցիոն գործոն է, որը կարգավորում է սաղմնային հյուսվածքների զարգացման հետ կապված մյուս գեների ակտիվությունը: AQP1 գենն ապահովում է բջջաթաղանթով ջրի մոլեկուլների փոխադրումը, իսկ ATP13A3 գենը՝ կատիոնների փոխադրումը եւ ադենոզինեռաֆոսֆատի մոլեկուլների առաջացումը:

Բացի այդ՝ նույնականացվել են գեներում մուտացիաները, որոնց կապը ԹԶՀ-ի հետ արդեն հայտնի է: Գիտնականների կարծիքով՝ հետազոտության արդյունքները կօգնեն գտնել հիվանդության թերապիայի նոր մեթոդներ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է