• Latest news

Անբուժելի քաղցկեղն առաջանում է գեներում մուտացիաների պատճառով  

18 ապրիլի, 2018  17:03

Անբուժելի քաղցկեղի զարգացումը կապված է RAS գեներում, որոնք ազդում են RAS սպիտակուցների միացմանը բջջաթաղանթին եւ նրանց ազդանշանային դերին, առանձնահատուկ մուտացիաների հետ: Այս եզրահանգմանն է եկել Իլինոյիս նահանգի Հյուսիսարեւմտյան համալսարանի քիմիկոս Նիլ Կելեխի գլխավորությամբ գիտնականների խումբը, հաղորդում է MedicalXpress-ը:

Առողջ գեների վերածումը չարորակի, կապված է RAS գեներում մուտացիաների հետ, որոնք կոդավորում են բջջի ներսում ազդանշանի փոխանցմանը մասնակցող փոքր G սպիտակուցները:

Այդ սպիտակուցները անցնում են բջջաթաղանթի միջով եւ միանում են գուանոզինտրիֆոսֆատի հետ՝ դրանով փոխելով իրենց կառուցվածքը եւ ակտիվացված վիճակի անցնելով: Մուտացիաները, որոնք նպաստում են քաղցկեղի առաջացմանը, խոչընդոտում են RAS-ի անցմանը ոչ ակտիվացված վիճակի:

RAS-ի մուտացիաները պատասխանատու են  մարդու մոտ քաղցկեղի առաջացման 30 տոկոս դեպքերում, այդ թվում ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի 95 եւ  կոլոռեկտալ քաղցկեղի 45 տոկոս դեպքերի համար: Այս չարորակ ուռոցքները դժվար են բուժվում:

Հետազոտողները կարողացել են պարզել մուտացինաերի եւ ուռուցքաբանության միջեւ կապը, երբ նրանք այս հիվանդությամբ տառապող հիվանդների մոտ ուսումնասիրել են պրոտոօնկոգեները՝ KRAS սպիտակուցները: Յուրաքանչյուր մոլեկուլը նույնականացրել են պրոտեոմիկայում «վերեւից ներքեւ» կոչվող մեթոդով:

Սա օգնել է ուսումնասիրության հեղինակներին հետազոտել թաղանթի բջջիջների սպիտակուցի միացման բոլոր փուլերը: Ցավոք, գիտնականները դեռ չգիտեն ինչպես կանգնեցնել գործընթացը:

 

 

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել