• Latest news

Թեյ խմելու սովորությունը XVIII դարում բրիտանացիներին պաշտպանել է դիզենտերիայից. Daily Mail

23 մայիսի, 2024  12:03

Անգլիայում 1700-ական թթ. թեյ խմելու տարածվածությունը հանգեցրել է վարակներով հիվանդացության նվազման։ Այս մասին գիտնականները պատմել են Daily Mail-ին։

Անգլիայում արդյունաբերական հեղափոխության ժամանակ մեծացել է բնակչության խտությունը, զարգացել են քաղաքները։ Ինչպես ցույց է տվել ավելի քան 400 վանական ծխերի տվյալների ուսումնասիրությունը, այդ պատճառով ավելացել է մահացու ելքերի թիվը։ Բայց թեյի տարածվածությունը հանգեցրել է այն բանին, որ սկսել են ավելի մեծ թվով մարդիկ ողջ մնալ։

Ամենավատորակ ջուր ունեցող մարզերը ավելի շատ են օգտվել թեյի տարածումից։ Դա նշանակում է, որ ըմպելիքը նվազեցրել է դիզենտերայով հիվանդացությունը՝ աղեստամոսքսային տրակտի ծանր հիվանդություն, որը կարող են առաջացնել տարբեր միկրոօրգանիզմները։ Հավանաբար, մարդիկ սկսել են միկրոբները ոչնչացնել եռման ջրում։

Գիտնականներն ընդգծել են, որ XVIII դարում մարդիկ դեռ չգիտեին ջրում վարակների հարուցիչների մասին։ Նրանք փոխել են իրենց վարքագիծը ոչ թե մի ինչ-որ արտաքին ազդեցության պատճառով, այլ որովհետեւ ցանկանում էին թեյ խմել, բացատրել են փորձագետները։ Այս դիտարկումը կարող է պարզեցնել արդի աշխարհում հիվանդությունների դեմ պայքարի տարբեր միջոցների ներառումը։

«Սա հիանալի օրինակ է, թե ինչպես է բնակչությունն ընդունել առողջ վարքագիծ՝ չփորձելով փոխել մշակույթը կամ դրսի սովորությունները, որովհետեւ նրանք ցանկանում էին այդ պրակտիկան փոխառել ներսում։ Դա այն է, ինչին մենք կարող ենք ուշադրություն դարձնել եւ, գուցե, փորձել ընդօրինակել ապագայի միջոցների դիտարկման ժամանակ՝ ուղղված առողջության բարելավմանը»,- նշել են փորձագետները։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել