• Latest news

Google-ը վնասակար է մելամաղձոտների համար

22 նոյեմբերի, 2018  09:23

Հանրահայտ Google համացանցային որոնման ծառայությունը մելամաղձոտների համար ոչ միայն վտանգավոր է, այլեւ մելամաղձության իսկական համաճարակի պատճառ է:

Հետազոտողները պարզել են, որ բրիտանացիները տարվա ընթացքում որոնման համակարգին են դիմում ավելի քան 100 հազար անգամ՝ այս կամ այն հիվանդության ախտորոշման եւ բուժման համար: Այսպես՝ ընթացիկ տարում «ինչպե՞ս իմանալ, թե որքանով է լուրջ կրծքում ցավը» հարցի պատասխանը Google-ում 8 781 տոկոսով ավելի հաճախ են որոնել, քան 2015-ին:

Ամենատարածվածն են սուսանակի, պզուկների, ինչպես նաեւ բորբոքված աղիների համախտանիշի բուժման միջոցներին վերաբերող հարցումները: Պակաս հետաքրքրություն չի ներկայացնում նաեւ՝ «ինչպե՞ս ազատվել մեջքի ցավերից» հարցը:

Փորձագետները համոզված են, որ գործերի նման դրությունը միայն նպաստում է մելամաղձության զարգացմանր: Դրանից բացի, որոնելով այս կամ այն հիվանդության բուժման միջոցները՝ կարելի է գտնել նաեւ միանգամայն կասկածելի խորհուրդներ, ինչը կարող է առողջության համար անվտանգ չլինել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել