Ֆրուկտոզայով քաղցրացված ըմպելիքները չափազանց վնասակար են. դրանց օգտագործումը մեծացնում է 2-րդ տիպի շաքարախտի զարգացումը: Այս մասին են զգուշացնում St. Michael's Hospital (Կանադա) գիտնականները:
155 գիտական հետազոտությունների մեթա-անալիզն անցկացնելով, նրանք եկել են այն եզրակացության, որ ֆրուկտոզան, որով քաղցրացնում են ընպելիքները, մյուս շաքարի փոխարինիչներից ավելի վնասակար է:
Ֆրուկտոզան պարունակվում է բանջարեղենում եւ մրգերում, այն նաեւ կա բնական մրգերի հյութերում եւ մեղրում: Արդյունաբերական արտադրությունում ֆրուկտոզան որպես շաքարավազի փոխարինիչ ավելացնում են շատ այլ սննդամթերքների եւ ըմպելիքների մեջ:
Գիտնականների խոսքով, մի շարք սննդամթերքներ, որոնք մոնոսախարիդ են պարունակում, համեմատաբար անվնաս են գլուկոզայի վերահսկման տեսանկյունից: Բայց որոշ ըմպելիքներ շատ վտանգավոր են, դրանց օգտագործումը կարող է բավականին արագ նախաշաքարախտի եւ 2-րդ տիպի շաքարախտի հանգեցնել:
Գիտնականները նշել են, որ առողջության վրա շաքարախտի զարգացման տեսանկյունից կոնկրետ մթերքների ազդեցության վերաբերյալ ավելի խոշոր հետազոտություն է հարկավոր անցկացնել:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր