• Latest news

Նոր պատվաստանյութը կկանխի թոքաբորբը եւ կփրկի հակաբիոտիկների չարդարացված օգտագործումից

8 փետրվարի, 2019  13:00

University of Adelaide's Research Centre for Infectious Diseases-ի տնօրեն, պրոֆեսոր Ջեյմս Փեյթոնը եւ նրա թիմը աշխատում են Streptococcus pneumoniae պատվաստանյութի վրա, որը տարեկան կփրկի 2 մլն կյանք ու կօգնի հակաբիոտիկների չարդարացված օգտագործման դեմ պայքարում։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) վիճակագրության համաձայն՝ թոքաբորբը մինչեւ 5 տարեկան երեխաների մահվան 16 տոկոսի պատճառն է։ Գոյություն ունեն պնեւմոկոկի մի քանի շտամներ, որոնք առաջ են բերում թոքաբորբ, եւ դա նկատելիորեն դժվարացնում է բուժման խնդիրն ու պատվաստանյութի ստեղծումը։

16 ամիս առաջ Ավստրալիայում բացվեց GPN Vaccines Pty Ltd ընկերությունը, որի նպատակն է՝ մշակել պատվաստանյութ, որն արդյունավետ է Streptococcus pneumoniae-ի բոլոր տարատեսակների դեմ։ Ընկերությունն արդեն խոշոր դրամաշնորհներ է ստացել կառավարությունից ու ներդրողներից եւ աշխատում է Gamma-PNTM պատվաստանյութի վրա։ Շուտով կանցկացվեն պատվաստանյութի թունավորության թեստեր, եւ եթե ամեն բան անցնի նախատեսվածի պես, ոչ հեռավոր ապագայում պատվաստանյութը կթեստավորեն մարդկանց վրա։

Ներկա պահին թոքաբորբի դեմ ամենաարդյունավետ պատվաստանյութն ազդում է ածխաջրերի վրա, որոնք արդյունավետ են պնեւմոկոկի արտաքին մասը վնասազերծելիս։ Այդ պատվաստանյութը գոյություն ունեցող 98-ից միայն 13 տեսակի դեպքում է արդյունավետ գործում։ Ամբողջն ընդգրկել հնարավոր չէ, կարծում են ընկերության աշխատակիցները։

Gamma-PN պատվաստանյութը պնեւմոկոկի շտամ է, որը մշակվել եւ ապաակտիվացվել է գամմա ճառագայթների ազդեցության ներքո։ Պատվաստանյութը արդյունավետորեն թեստավորվել է կենդանիների վրա (այն փրկել է կենդանիներին մահից, երբ նրանց վարակել են պնեւմոկոկի տարբեր շտամներով)։ Այժմ կատարվում են պատվաստանյութի թունավորության ստուգման թեստեր։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել