Կենսաբան Սառա Փիթը սովորական այգու խխունջների լորձում հակաբակտերիալ հատկություններ է հայտնաբերել: Տեսականորեն այդ լորձը կարող է օգնել սուպերբակտերիաների դեմ պայքարում՝ բակտերիաների, որոնք կայուն են հակաբիոտիկների ազդեցության նկատմամբ:
The Daily Mail-ը հաղորդում է, որ խխունջների լորձը կարող է արդյունավետ լինել Pseudomonas aeruginosa սուպերբակտերիայի նկատմամբ, որն արդեն այսօր չի վախենում ամենաուժեղ հակաբիոտիկներից եւ կարող է թոքերի ինֆեկցիաներ առաջացնել, իսկ վերքի մեջ ընկնելու դեպքում՝ լուրջ խնդիրներ:
Բժիշկ Փիթը խխունջների լորձում 4 նոր սպիտակուց է գտել, որոնցից առնվազն երեքն ունեն հակամիկրոբային հակտկություններ, իսկ երկուսը պարզվել է՝ բավականին արդյունավետ են Pseudomonas aeruginosa-ի դեմ:
Մասնագետը խխունջների լորձից առանձնացրել է սպիտակուցային մասերը եւ դրանցում փոքր չափի սպիտակուցներ հայտանբերել: Նախկինում այդ սպիտակուցները ոչ մի անգամ գիտնականների տեսադաշտում չէին հայտնվել:
Այժմ գիտնականներն աշխատում են լաբորատորիայում այդ սպիտակուցների արհեստական տարբերակյի սինթեզի ուղղությամբ: Հետագայում մաքրված սպիտակուցները հնարավոր կլինի ավելացնել խորը վերքերի համար քսուքներում կամ թոքերի ինֆեկցիաների բուժման համար նախատեսված սփրեյ ինհալյատորներում:
Մեկ այլ հետազոտության համաձայն՝ խխունջի լորձը (որը կոչվում է նաեւ մուցին) կարող է փոխարինել ավանդական բժշկական թելերը:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր