• Latest news

Գիտնականները գտել են Տուրետի համախտանիշով պացիենտների տիկերի հաճախությունը նվազեցնելու միջոցը

13 սեպտեմբերի, 2019  21:31

Ճապոնացի գիտնականները նոր մեթոդ են մշակել, որի օգնությամբ կարելի է նվազեցնել Տուրետի համախտանիշով պացիենտների տիկերի թիվը:

Այս հիվանդությամբ մարդիկ ակամա շարժումներ են կատարում, որոնք կոչվում են տիկեր: Պացիենտը չի կարողանում կառավարել այդ տիկերը, որոնք ինչ-որ բանով նման են կարճատեւ ջղակծկումներին:

Մինչեւ հիմա այս հիվանդության դեմ դեղեր չեն հայտնաբերվել, ուստի առայժմ անհնար է այն բուժել: Պացիենտների վիճակը թեթեւացնելու համար բժիշկները նրանց դոֆամինի բլոկադա են կատարում, ինչպես նաեւ անցկացնում հոգեթերապիայի սեանսներ:

Օսակայի համալսարանի Ստոմատոլոգիական կլինիկայի գիտնականների խումբը առաջարկել է կիրառել հատուկ բեկակալ, որն ամրացվում է պացիենտի ծնոտին: Այս բեկակալն օգնել է պացիենտների մեծամասնության տիկերի թիվը նվազեցնել:

Մասնագետները նշում են, որ բեկակալի շնորհիվ 14 տարեկանից փոքր պացինետներից շատերի մոտ տիկերն ընդհանրապես դադարել են, իսկ մնացյալ տարիքային խմբերում տիկերի հաճախության նվազումը հասել է 50 տոկոսի:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել