• Latest news

5 վնասակար մթերքներ, որոնք սխալմամբ օգտակար են համարվում

24 օգոստոսի, 2020  14:39

Որոշ մթերքներ օգտակար են համարվում, սակայն իրականում դրանք վնասակար են: Այս մասին «Կոմսոմոլսկայա պրավդա»-ին հայտնել է «Առողջ սնունդ» ազգային հետազոտական կենտրոնի (ՌԴ) փորձագետ Զինայիդա Մեդվեդեւան: Նա թվարկել է 5 նման մթերք:

Ցուցակում կարեւոր տեղ են զբաղեցնում պրոտեինային բատոնները: Մասնագետի խոսքով՝ դրանցում բացի չոր պրոտեինից, չորացրած հատապտուղներից, ընկույզից եւ արեւածաղկից, հաճախ պարունակվում են նաեւ հացահատիկային փաթիլներ շաքարի մեծ քանակությամբ:

Վիտամիններով սպորտային խմիչքները եւս չի կարելի օգտակար համարել՝ պնդում է մասնագետը: Դրանցում մեծ քանակությամբ գլյուկոզա եւ ֆրուկտոզա է պարունակվում՝ 300 գրամ ջրին 30 գրամ գլյուկոզա:

Մասնագետի խոսքով՝ մրգային հավելումներով յոգուրտները եւս օգտակար չեն, ինչպես կարող էր թվալ: Դրանցում գրեթե չկան վիտամիններ, կան քաղցր հավելումներ եւ պյուրե, որում մեծ քանակությամբ շաքար կա: Մասնագետը խորհուրդ է տալիս գնել պարզ հունական յոգուրտ առանց հավելումների եւ համերի եւ ավելացնել մրգեր:

Մասնագետը նաեւ կոչ է անում հրաժարվել վերամշակված կարմիր մսից՝ նրբերշիկ, երշիկ, ապխտած կրծքամիս: Դրանք կարող են հանգեցնել հաստ աղիքի քաղցկեղի զարգացմանը: Ավելին, սովորական միսը քաղցկեղածնության տեսանկյունից վնասակար է գրեթե նույնքան, միեւնույն ժամանակ, այն բարձրացնում է սրտանոթային հիվանդությունների զարգացման ռիսկը:    

Մասնագետի խոսքով՝ կարմիր միսը պետք է ուտել շաբաթական մեկ անգամից ոչ ավել եւ պատրաստել 60-70 աստիճանի տակ:

Եվս մեկ վնասակար մթերք է կարագը: Մասնագետի խոսքով՝ չի կարելի ուտել օրական 10 գրամից ավել կարագ, այլապես օրգանիզմում կբարձրանա խոլեստերինի մակարդակը, ինչպես նաեւ անոթներում վահանիկներ կառաջանան, կվատանա սրտանոթային համակարգի աշխատանքը, կխախտվի արյան մատակարարումը: Բացի այդ, կբարձրանա ինսուլտի եւ ինֆարկտի զարգացման ռիսկը:    

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել