Բուլղարիայում COVID-19-ից 10 000 մարդ է մահացել պատվաստման սխալ կազմակերպման պատճառով։ Այս մասին ասել է Բուլղարիայի առողջապահության նախարար Ստոյչո Կացարովը։
Ինչպես գրում է Sofia Globe թերթը, սխալն այն էր, որ բնակչության պատվաստման ծրագիրը չէր նախատեսել առաջնահերթություն 60-ից բարձր տարիքի քաղաքացիների համար։ Արդյունքում՝ Բուլղարիայում կորոնավիրուսից մահացածների 80 տոկոսը ավագ տարիքի մարդիկ էին։
Կացարովը այդ կարգի մարդկանց թվին է դասել նաեւ քրոնիկական հիվանդություններ ունեցող անձանց, որոնք հետագայում կաող են առաջ բերել հիվանդության ծանր ընթացք։ Ինչպես նշել է բուլղարացի պաշտոնյան, դա երկրին ավելի քան 10 000 կյանք է արժեցել։
Առողջապահության նախարարը նաեւ սխալ է անվանել AstraZeneca պատվաստանյութին գերակայություն տալը՝ ի վնաս երեք այլ դեղամիջոցների, որոնք հավանության էին արժանացել Դեղամիջոցների եվրոպական գործակալության (EMA) կողմից։ Կացարովը ուշադրություն է դարձրել նաեւ վատ լոգիստիկային պատվաստման կազմակերպման ժամանակ։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր