• Latest news

Նոր նշաձող ախտորոշման ոլորտում. «Պրոտոն» կենտրոնի ՄՌՏ–սարքը հնարավորություն է տալիս խուսափել փակ տարածքի զգացողությունից

22 փետրվարի, 2023  14:48

«Պրոտոն» ախտորոշիչ կենտրոնը պաշտոնապես բացեց իր դռները։

Այն ստեղծվել է ՀՀ և Արցախի առողջապահության նախարարների ՄՌՏ գծով խորհրդատու, բժիշկ-ռադիոլոգ Նարեկ Մատինյանի, «Շենգավիթ» ԲԿ գլխավոր տնօրեն Ալեքսանդր Ուռումյանի, գործարար Շահնազարյանների ընտանիքի համատեղ ուժերով:

Կենտրոնում տեղադրված է գերմանական «Սիմենս» ընկերության վերջին սերնդի 3 տեսլա հզորությամբ մագնիսա–ռեզոնանսային տոմոգրաֆը, որը հնարավորություն է տալիս կատարել ճշգրիտ ախտորոշում՝ հիվանդության ամենավաղ շրջանում:

«Պրոտոնը» տարածաշրջանի այն եզակի կենտոններից է, որտեղ .

  • Կատարվում են նորագույն բացառիկ հետազոտություններ, ինչպիսիք են՝ պտղի ՄՌՏ, ՄՌ-էնտերոգրաֆիա, ֆունկցիոնալ ՄՌՏ:
  • Տեղադրված են Հայաստանում առայժմ միակ ՄՌՏ-համատեղելի անեսթեզիայի սարքավորումները, որոնք հնարավորություն են տալիս կատարել ՄՌՏ ծանր վիճակում գնտվող պացիենտներին:
  • Տեղադրված է տարածաշրջանում միակ Ambient համակարգը, որը հնարավորություն է տալիս պացիենտին ընտրել միջավայր և հետազոտման ժամանակ դիտել տեսահոլովակներ: Տվյալ համակարգը հնարավորություն է տալիս առանց անէսթեզիայի հետազոտել  թե՛ երեխաներին, թե՛ կլաուստրոֆոբիայով պացիենտներին, վերացնելով փակ միջավայրի զգացողությունը:
  • Նորածնային և մանկական հետազոտություններն  իրականացվում  են ժամանակակակից մեթոդներով, հարկ եղած դեպքում՝ անեսթեզիայի կիրառումով:
  • Բացակայում է հիվանադանոցային ճնշող և լարված միջավայրը:

«Պրոտոն»–ը գտնվում է «Շենգավիթ» ԲԿ-ի ներսում, աշխատում է ամեն օր, համագործակցում է ապահովագրական ընկերությունների հետ, սպասարկում է նաեւ սոցփաթեթի շահառուներին:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել