• Latest news

Կարո՞ղ է արդյոք քաբաբը ֆասթ-ֆուդ համարվել

22 փետրվարի, 2015  17:32

Միջազգային փորձագետների խոսքով՝ հայերը չարաշահում են ֆասթ-ֆուդը եւ, առհասարակ, մեր սննդակարգը առողջ չէ: Ի՞նչը կարելի է ֆասթ-ֆուդ համարել իսկ ինչը` ոչ: Եվ համարվու՞մ է արդյոք հայերի կողմից այդքան սիրված քաբաբը վնասակար ծնունդ:

Դիետոլոգ-էնդոկրինոլոգ Հասմիկ Աբովյանի կարծիքով՝ քաբաբը շատ պայմանականորեն է դասվում ֆասթ-ֆուդի շարքին, եւ այդքան վնասակար չէ, որքան մի շարք այլ ուտեստներ:

Եթե քաբաբը պատրաստված է ոչ յուղալի մսից կրակի վրա, այլ ոչ թե պարզապես տապակած է, եւ եթե այն չեն ուտում հացի հետ, ապա քաբաբը կարելի է բավականին առողջ սնունդ համարել: 

Ո՞ր ուտեստներն են ֆասթ-ֆուդ համարվում եւ քաբաբից վնասակար են

Դիետոլոգի կարծիքով՝ ֆասթ-ֆուդի շարքին են միանշանակ դասվում տարբեր բուտերբրոդները, սպիտակ հացի եւ յուղալի մսի բոլոր համադրումները, լահմաջոն եւ նույնիսկ պիցցան: Այո, պիցցան նույնպես ֆասթ-ֆուդ է համարվում, եւ այն այդքան օգտակար չէ, որքան կարելի է կարծել, մանավանդ եթե պարունակում է նրբերշիկ, երշիկ, տարբեր տեսակի ապխտած միս, որոնք չափազանց վնասակար են: Բացի այդ՝ պիցցայի մեջ պարունակվող տարբեր կոնսերվանտները նույնպես վնասակար են համարվում:

Չիպսը, տարբեր տեսակի չորահացը, փոփքորնը, որոնք այդքան տարածված են ինչպես մեծերի, այնպես էլ փոքրերի շրջանում եւ պարզապես լի են տարբեր տեսակի քիմիկատներով եւ ճարպերով, նույնպես ֆասթ-ֆուդ են համարվում եւ շատ վնասակար են:

Իսկ եթե հիշենք, որ  մարդիկ այս ամենի հետ մեկտեղ նաեւ շաքարով գերհագեցած տարբեր գազավորված ըմպելիքներ են խմում, պարզ է դառնում, թե ինչպես պատահեց, որ Հայաստանը գլխավորեց ամենավատ սննդակարգով երկրների ցուցակը:

 

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել