• Latest news

Ինչպե՞ս խուսափել սթրեսից քննությունների ընթացքում. խորհուրդ է տալիս հոգեբանը

4 հունիսի, 2015  17:48

Հոգեբանի առաջին ու գլխավոր խորհուրդը դիմորդներին այն է, որ պետք չէ քննությանը պատրաստվել դրան նախորդող վերջին օրվա եւ, հատկապես, գիշերվա ընթացքում: Ինչպես հայտնեց այսօր՝ հունիսի 4-ին, լրագրողների հետ հանդիպման ընթացքում  հոգեբան Սոնա Հարությունյանը, այն մարդկանց, ովքեր պատրաստվում են քննություններին, թվում է, որ, ինչքան շատ կարդան  քննությանը նախորդող գիշերվա ընթացքում, այդքան ավելի լավ: Իրականում, սակայն, դա կարող է հակառակ էֆեկտի հանգեցնել:

«Նախընտրելի է ապահովել լիարժեք, նորմալ քուն: Ընդհանրապես, շատ կարեւոր է հետեւել առողջ ռեժիմին՝ նորմալ սնվել, հանգստանալ, ֆիզիկապես ակտիվ լինել», - նշեց հոգեբանը՝ հավելելով, որ ծանրաբեռնվածության աստիճանը տարբեր մարդկանց համար կարող է տարբեր լինել: Եթե օրգանիզմը ծանրաբեռնված է մտավոր աշխատանքով, այն պետք է ապահովել համապատասխան վիտամիններով ու սնուցող նյութերով, ապահովել անհրաժեշտ ֆիզիկական ակտիվություն», - նշեց նա՝ հավելելով, որ շատ կարեւոր է պահպանել բալանսը՝ հանգստի ու պարապելու միջեւ, քանի որ, եթե դիմորդը չի հանգստանում քննություններին պատրաստվելու ընթացքում, նա սովորաբար կորցնում է արդյունավետության զգալի մասը:

Մասնագետի խոսքով՝ շատ կարեւոր է նաեւ ընտանիքում տիրող մթնոլորտը: «Ընդունելության քննությունները շատ կարեւոր  պահ են դիմորդի համար, եւ նա պատասխանատու է եւ իր, եւ ծնողների, եւ ուսուցիչների հանդեպ, ինչը կարող է էլ ավելի խթանել սթրեսը», - նշել է նա՝ հավելելով, որ երբեմն լինում են շատ տագնապալից ու անհանգիստ ծնողներ, եւ այդ անհանգստությունը փոխանցվում է երեխային:

«Ընդունելության քննություններից առաջ դիմորդի ստացած ինֆորմացիան եւս շատ կարեւոր է: Եթե նա բացասական ինֆորմացիա է ստանում, դա կարող է էլ ավելի ուժեղացնել տագնապի զգացումը», - նշեց նա: 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել