• Latest news

Մոծակների դեմ 6 լավագույն քսուկ

15 հունիսի, 2015  17:32

Մոծակների դեմ քսուկները լավագույն միջոցն են մառան շոգ օրերին մոծակների խայթոցից խուսափելու համար: Սակայն ոչ բոլոր քսուկներն են հավասարապես արդյունավետ, իսկ դրանցից ոմանք էլ վտանգավոր քիմիական նյութեր են պարունակում, զգուշացնում են Consumer Reports մասնագետները:

Մասնագետները մի շարք քսուկներ են փորձարկել՝ մոծակեներով լի սենյակում: Այնուհետեւ նրանք ֆիքսել են խայթոցների քանակը, ինչի հիման վրա էլ համեմատել քսուկները:

6 լավագույն քսուկ

• Sawyers Fisherman’s Formula.
• Repel Lemon Eucalyptus 
• Repel Scented Family (which contains 15 percent DEET).
• Off! Deepwoods (25 percent DEET).
•Natrapel Hour.
• Coleman SkinSmart

9 վատագույն քսուկ:

• EcoSmart Organic.
• Off! Family Care II Clean Feel.
• California Natural Baby Bug Blend.
• All Terrain Kids Herbal Armor.
• BullFrog Mosquito Coast
• Babyganics Natural.
• Burt’s Bees Herbal.
• Cutter Natural.
• Cutter Skin Sensations.

Sawyers Fisherman’s Formula-ն եւ Repel Lemon Eucalyptus, պարզվեց, շատ ավելի արդյունավետ են, քանի այն քսուկները, որոնք 25 տոկոս DEET են պարունակում՝ քիմիական նյութ, որը լուրջ կողմնակի ազդեցություն ունի: Sawyer Fisherman’s Formula-ի ակտիվ նյութը պիկարիդինն է, իսկ Repel Lemon Eucalyptus քսուկինը՝ լիմոինի էվկալիպտ: Կողմնակի ազդեցություն, իհարկե, կարող են ունենալ նաեւ դրանք, սակայն շատ ավելի մեղմ, քան DEET-ի կողմնակի ազդեցությունն է:

Մասնագետները նաեւ նկատել են, որ բնական ձեթ պարունակող քսուկները այնքան արդյունավետ չէին, որքան պնդում էին դրանց արտադրողները: Ավելին՝ Babyganics Natural-ը եւ EcoSmart Organic-ը պնդում էին, որ իրենց արտադրանքը բացառապես բնական է, սակայն դրանցից եւ ոչ մեկի մեջ բնական հումք չկար:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել