Շատ երկրներում ներմուծված մթերքները հատուկ ուշադրության են արժանանում սպառողների կողմից: Սակայն դրանցում, եթե դրանք արտադրվել են ոչ այնքան խիստ ստանդարտներին հետեւող երկրներում, կարող են բազմաքանակ պեստիցիդներ լինել, հակաբիոտիկներ ու քիմիկատներ, որոնք վնասակար են առողջության համար:
Ինչպես հայտնում են արեւմտյան լրատվամիջոցները, այդպիսի մթերքներում կարող են բազմաթիվ հիվանդածին վիրուսներ, բակտերիաներ ու մակաբույծներ լինել: Մասնավորապես, վտանգավոր կարող են լինել թյուննոսից պատրաստված մթերքները: Դրանք մի քանի անգամ մասսայական թունավորման պատճառ են դարձել: Օրինակ, 2012-ին դրանց պատճառով 425 մարդ սալմոնելայով է վարակվել, ինչից հետո այդ մարդիկ շատ երկար ափսոսում էին, որ սուշի բարի փոխարեն պիցերիա չեն գնացել:
Ինչպես նշեց Դուգլաս Սթերնը ամերիկյան Food and Drug Administration-ից, սահմանին ստուգվում է ներմուծվող մթերքների երկու տոկոսը միայն: Սակայն ներմուծվող մթերքների խնդիրը լուծելու համար պետք են համաձայնություններ՝ ԱՄՆ եւ այլ երկրների կառավարությունների եւ ներմուծողների միջեւ, որպեսզի հնարավոր դառնա բացահայտել թունավոր մթերքները մինչեւ դրանց՝ խանութներում հայտնվելը:
2015-ին Food and Drug Administration-ը պլանավորում է նոր նորմատիվներ սահմանել մթերքների ավելի անվտանգ պատրաստման ու վերամշակման համար: Դա, հավանաբար, ԱՄՆ-ից ներմուծված մթերքն ավելի անվտանգ կդարձնի:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր