Երբ փողոցում շոգ է, սննդային թունավորման ռիսկը մի քանի անգամ աճում է, չէ որ մթերքներն արագ են փչանում: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում առողջությունը պահպանելու եւ թունավորումներից խուսափելու մի քանի միջոց:
1. Ավելի հաճախ թափեք աղբը
Աղբի դույլերը կարելի է խիզախորեն անվանել մանրէական ռումբեր ժամային մեխանիզմով: Դույլի մեջ սննդի մնացորդները սնունդ են խավարասերների եւ բազմաթիվ մանրէների համար, որոնք կարող են սննդային թունավորումներ եւ բազմաթիվ հիվանդություններ առաջ բերել: Ահա թե ինչու շատ կարեւոր է մանրամասնորեն փաթեթավորել սննդային մնացորդները, դրանք դույլի մեջ նետելուց առաջ, իսկ ինքը` դույլը դատարկել օրը երկու անգամից ոչ հազվադեպ:
2. Ավելի հաճախ լվացեք ամանեղենը
Ջանացեք սննդի ամեն ընդունումից հետո լվալ ամանեղենը եւ սրբել խոհանոցային բոլոր մակերեւույթները, ներառյալ սեղանը, գազօջախը, լվացարանը եւ նույնիսկ պատուհանագոգը: Այդպես Դուք էականոորեն կնվազեցնեք դրանց վրա վնասակար մանրէների ի հայտ գալը:
3. Սնունդը սառնարանում պահեք
Սառնարանում դանդաղում է վնասակար մանրէների աճը, եթե դրանում ջերմաստիճանը ըստ Ցելսիուսի 4 աստիճանից բարձր չէ: Ջանացեք սառնարանը դնել բոլոր սննդամթերքները դրանք ձեռք բերելուց անմիջապես հետո:
4. Տարբեր տարաներ օգտագործեք
Միսը, հավը եւ բանջարեղենը պետք է իրարից առանձին պահել, տարբեր տարաներում: Սննդամթերքի պահպանման ընթացքում կարելի է օգտագործել մետաղից, ապակուց կամ պոլիէթիլենից պատրաստված տարաներ, դրանք կխոչընդոտեն մանրէների եւ հոտերի տարածմանը: Դա նաեւ թույլ չի տա, որ սնունդը մանրէների համար սննդային միջավայր դառնա, եթե խոհանոցում խոնավության մակարդակը 60 տոկոսից բարձր է:
5. Պայքարեք խավարասերների դեմ
Խավարասերները հաճախակի հյուրեր են ոչ այնքան մաքուր տարածքներում: Նրանք նաեւ վարակի աղբյուր են, այդ պատճառով անհրաժեշտ է նրանց դեմ պայքար մղել բոլոր մատչելի մեթոդներով:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր