• Latest news

Ընդամենը մի քանի մթերքից հրաժարումը կօգնի ավելի երկար ապրել. գիտնականներ

2 օգոստոսի, 2016  22:40

Եթե ուզում եք երկար եւ առողջ կյանքով ապրել, անհրաժեշտ է մի քանի մթերք բացառել սննդակարգից: Դա նախ եւ առաջ նրբերշիկն է, երշիկը, խոզապուխտը եւ վերամշակված մսի այլ տեսակներ: Նման հանձնարարականով են հանդես եկել Հարվարդից եւ Մասաչուսեթսի Կենտրոնական հիվանդանոցից ամերիկացի գիտնականները: 

Մասնագետների խոսքով, անհրաժեշտ է այդ բոլոր մթերքներից հրաժարվել ամբողջական հատիկային տոստի, լոլիկի կամ ընկույզի օգտին, ինչը կօգնի վաղաժամ մահվան ռիսկը կրճատել 34 տոկոսով: Վերամշակված կարմիր միսը հնարավոր է փոխարինել նաեւ բուսական ծագմամբ սպիտակուցով: 

Գիտնականների խոսքով, եթե միջին վիճակագրական տղամարդը կենդանական ծագմամբ ընդամենը 19 գ սպիտակուցը (մեկ նրբերշիկի կամ խոզապուխտի մի քանի կտորի համարժեքը) փոխարինի ընկույզով, բանջարեղենով կամ ամբողջական հատիկներից մթերքներով, նա էականորեն կնվազեցնի վաղաժամ մահվան ռիսկը: Նման արդյունքի հասնելու համար կնոջն անհրաժեշտ է օրական հրաժարվել կենդանական սպիտակուցների ընդամենը 15 գրամից: Ձվից հրաժարումը եւս թույլ կտա 19 տոկոսով նվազեցնել վաղաժամ մահվան ռիսկը, պնդում են գիտնականները: 

Ի հակադրություն դրան, սննդակարգում կենդանական սպիտակուցներից ստացվող կալորիաների 10 տոկոսով ավելացումը ցանկացած պատճառից մահվան ռիսկը մեծացրել է 2 տոկոսով: Ընդ որում, սրտանոթային հիվանդություններից մահանալու ռիսկն աճել է  8 տոկոսով: Իմիջիայլոց, չարժե ամբողջությամբ հրաժարվել կենդանական սպիտակուցից, եթե Դուք չեք կարող ապրել առանց դրա: Նման սպիտակուցի` առողջության համար ամենաօգտակար աղբյուրները համարվում են ձուկը եւ հավը, կարելի է դրանք ուտել խոզապուխտի, նրբերշիկի եւ կարմիր մսի փոխարեն:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել