Բեյլորի Բժշկական քոլեջի եւ Վիրջինիայի Պոլիտեխնիկական համալսարանի գիտնականները մկների ուղեղի բջիջներում գեն են հայտնաբերել, որը նպաստում է ճարպակալմանը: Այդ գենի անջատումը կօգնի ազատվել ավելորդ քաշից: Հետազոտողների հոդվածը հրապարակվել Cell Reports ամսագրում:
Ճարպերի բարձր պարունակությամբ սննդակարգը փոխում է ուղեղի ակտիվությունը, ինչի արդյունքում մեծանում է օրգանիզմի ճարպակալման հակումը: Սակայն հայտնի չէր, թե դա ինչպես է տեղի ունենում:
Գիտնականներն ուսումնասիրել են Rap1 գենի ակտիվությունը մկների օրգանիզմի մի քանի մասում, այդ թվում` գլխուղեղում: Rap1-ը մասնակցում է հիշողության ձեւավորմանը եւ ուսումնառության գործընթացին, սակայն հետազոտողներին հետաքրքրել է նրա դերը էներգետիկական հաշվեկշռի ապահովման գործում: Կենդանիների մի խմբի մոտ դրանք արգելափակել են գենի ակտիվությունը հիպոտալամուսում գտնվող նեյրոնների խմբում` ուղեղի այն հատվածի, որը վերահսկում է օրգանիզմի հորմոնային եւ նյարդային համակարգերի միջեւ փոխազդեցությունը: Դրանից հետո կրծողներին կերակրել են ճարպերի բարձր պարունակությամբ սննդով:
Մկները, որոնց մոտ ճնշված էր Rap1-ը, ավելի քիչ քաշ են հավաքել, քան վերահսկիչ խմբի կենդանիները: Գիտնականները պարզել են, որ գենետիկական մոդիֆիկացիայի ենթարկված կրծողները քիչ են կերել, իսկ նրանց օրգանիզմն արդյունավետորեն այրել է կուտակված ճարպը: Հիպոտալամուսը մեծ քանակությամբ ՌՕՄՍ հորմոնն է արտադրել, որը նվազեցնում է քաղցը, ավելի քիչ` NPY եւ AGRP հորմոնները, որոնք խթանում են ախորժակը:
Ոչ ակտիվ գենով կենդանիները նաեւ կայունություն չեն զարգացրել լեպտինի հանդեպ (հագեցածության հորմոնի): Այդ միացությունը ազդանշան է ծառայում, որը ճնշում է ուտելու ցանկությունը: Ճարպակալմամբ տառապող մարդիկ անընկալունակ են լեպտինի նկատմամբ, այդ պատճառով նրանց արյան մեջ այն առկա է մեծ խտությամբ: Մոդիֆիկացիայի ենթարկված մկների մոտ լեպտինի պարունակությունը ցածր է եղել: Գիտնականները նմանատիպ պատկեր են դիտարկել . ESI-05 ինհիբիտորի միջոցով Rap1-ի գործառույթները ճնշելիս:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր