Որոշ մթերքներ ինքնին շատ օգտակար են, սակայն այլ մթերքների հետ համադրությամբ կրկնակի օգտակար են դառնում.
1. Լոլիկ + ձիթապտղի ձեթ
Լոլիկը մեծ քանակությամբ կարոտինոիդ հակաօքսիդանտ է պարունակում, որ օրգանիզմը պաշտպանում է մի շարք հիվանդություններից եւ նվազեցնում քաղցկեղի առաջացման վտանգը: Ձիթապտղի ձեթը նույնպես հակաօքսիդանտներ է պարունակում, բացի այդ, այն լրացնում եւ ուժեղացնում է լոլիկում առկա նյութերի ազդեցությունը, այդ պատճառով լոլիկ եւ ձիթապտղի ձեթ պարունակող աղցանները գերօգտակար են:
2. Ոլոռ + բրոկոլի
Ոլոռի մեջ երկաթ եւ շատ այլ հանքանյութեր կան, որոնք անհրաժեշտ են առողջության համար: C վիտամինով հագեցած մթերքների հետ ոլոռի համադրումն ուժեղացնում է երկաթի կլանումը: Այս վիտամինի հրաշալի աղբյուր է բրոկոլին, որն ինքնին օգտակար է եւ հրաշալի համադրվում է ոլոռի հետ:
3. Քրքում + սեւ պղպեղ
Քրքումը հակաբորբոքային հատկություններ ունի: Այն դժվարությամբ է յուրացվում օրգանիզմի կողմից, սակայն սեւ պղպեղում առկա պիպերինը կարող է օգնել այն յուրացնելու հարցում, այդ պատճառով այս համեմունքների համադրությունը շատ օգտակար է:
4. Բանան + յոգուրտ
Այլ կաթնամթերքի նման՝ յոգուրտը հարուստ է կալցիումով, որը չափազանց անհրաժեշտ է ոսկորների, ատամների եւ մկանների առողջության համար: Բանանում առկա ինուլին սննդային մանրաթելի հետ կալցիումի համադրությունն ուժեղացնում է այս նյութի կլանումը:
5. Կանաչ թեյ + կիտրոն
Կանաչ թեյը հակաօքսիդանտների լավագույն աղբյուրներից է համարվում: Մասնագետները հայտնաբերել են, որ կիտրոնի հյութի հետ համադրությամբ կանաչ թեյի մեջ հակաօքսիդանտների քանակությունն ավելանում է:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր