• Latest news

Հիպերտոնիկներն իրենց ինչպե՞ս պետք է պահեն ամռանը

9 հունիսի, 2017  15:31

Որպես կանոն, ամռանը զարկերակային ճնշումը ցածրանում է. սրան նպաստում է օդի բարձր ջերմաստիճանը եւ առատ քրտնարտադրությունը: Այդ պատճառով ամառվա շրջանում անհրաժեշտ է գերճնշմամբ տառապող մարդկանց դեղերի չափաքանակը փոխել: Հունիսի 9-ին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց Սրտաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Պարունակ Զելվեյանը՝ խոսելով այն մասին, թե ամռանն իրենց ինչպես պետք է պահեն հիպերտոնիկները:

Սակայն գերճնշմամբ տառապող մարդիկ, այնուամենայնիվ, պետք է հաշվի առնեն, որ կլիմայական փոփոխությունների նկատմամբ իրենց օրգանիզմն ավելի զգայուն է, քան առողջ մարդկանց օրգանիզմը: Օդերեւութաբանական ցանկացած փոփոխություն՝ ջերմաստիճանի, մթնոլորտային ճնշման, երկրամագնիսական դաշտի, սիրտ-անոթային խնդիրներ ունեցող մարդկանց ինքնազգացողությունը վատթարացնում է: «Այս պատճառով նրանք պետք է ավելի ուշադիր լինեն եւ օդերեւութաբանական աննշան փոփոխությունների դեպքում ճնշումը վերահսկողության ներքո պահեն»,- նշեց բժիշկը:

Գերճնշմամբ տառապող մարդկանց ամռանը խորհուրդ է տրվում՝

• Խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից;

• Ցերեկային ժամերին առավելագույնս կրճատել դրսում գտնվելու ժամանակը;

• Շտկել սննդակարգը՝ ներառելով մեծ քանակով բանջարեղեն եւ մրգեր;

• Վարել ֆիզիկապես ակտիվ կենսակերպ:

Պարունակ Զելվեյանը նաեւ նշեց, որ ամռանը մարդկանց օրգանիզմն ավելի մեծ քանակով հեղուկի կարիք ունի, սակայն դա ոչ մի դեպքում չպետք է գազավորված քաղցր ըմպելիք լինի: «Անհրաժեշտ է սովորական ջուր խմել, սա ամենամեծ գանձերից մեկն է, որ բնությունը մեզ է նվիրել»,- ասաց նա:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել