• Latest news

Պարզ թեստը կարող է կանխատեսել վիժման հավանականությունը

3 հուլիսի, 2017  15:39

Պարզ թեստը կարող է վիժման հավանականությունը կանխատեսել բեղմնավորվելուց արդեն մի քանի օր հետո։ Այս մասին հայտնում են Մարդու վերարտադրողականության եւ սաղմնաբանության եվրոպական միության գիտնականները։

Վիճակագրության համաձայն՝ յուրաքանչյուր չորրորդ հղիությունը վիժմամբ է ավարտվում, եւ որքան կինը մեծահասակ է, այնքան վիժման հավանականությունը մեծ է։ Գիտնականների խոսքով՝ քրոնիկական գոնադոտրոպին հորմոնի մակարդակի սովորական չափումը բեղմնավորվելուց հետո տեղեկություն կհաղորդի, թե որքանով առողջ կլինի հղիությունը եւ ինչպիսին է վիժման հավանականությունը։

Մեծ Բրիտանիայից հետազոտողները հղիության թեստի դրական արդյունք ստանալուց անմիջապես հետո ավելի քան 2000 կանանց մոտ չափել են բետա մարդկային քրոնիկական գոնադոտրոպին (ՔԴՏ) հորմոնի մակարդակը։ Այս հորմոնն արտադրվում է հղիության ժամանակ։ Այն ստեղծում են ընկերքում ձեւավորված բջիջները, որոնք բեղմնավորվելուց եւ արգանդի պատին ամրանալուց հետո սնուցում են ձվաբջիջը։ Առողջ հղիության դեպքում առաջին երեք ամիսներին հոմոնի մակարդակը մշտապես աճում է։

Գիտնականները հայտնաբերել են, որ այս հորմոնի ամենամեծ ցուցանիշով օժտված կանանց հաջող հղիության հավանականությունը մեծանում է 86 տոկոսով, երբ նրանք 8 շաբաթ հետո լրացուցիչ սքանավորում են անցնում։ Իսկ այն կանանց մոտ, որոնք տվյալ հորմոնի ամենացածր ցուցանիշն ունեն, հաջող հղիության հավանականությունը մինչեւ 2 տոկոս նվազում է, իսկ սա նշանակում է, որ նրանց մոտ վիժման հավանականությունը առավելագույն է։

Հետազոտողների կարծիքով՝ տեղեկությունը, թե ինչպիսին է վիժման հավանականությունը, կանանց թույլ կտա հոգեբանորեն եւ էմոցիոնալապես նախապատրաստվել այդ տհաճ իրադարձությանը։ Այս հորմոնի ցուցանիշները, ըստ գիտնականների, հստակ պատկեր են ապահովում, թե ինչպիսին է վիժման հավանականությունը, ինչը հատկապես օգտակար է այն ծնողների համար, որոնք անպտղության բուժման կլինիկաներում արտամարմնական բեղմնավորման կուրս են ստանում։

Ըստ վիճակագրության՝ վիժումների մեծ մասը տեղի է ունենում հղիության առաջին ամիսներին, չնայած ոչ մեծ թվով վիժումներ լինում են նաեւ փոքր-ինչ ուշ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է