• Latest news

Հայաստանի 40 բուհեր եւ 50 քոլեջներ այլ երկրների օգտին են աշխատում. Ադիբեկյան

11 նոյեմբերի, 2017  15:07

Հայաստանի բուհերն ավարտած ուսանողների 75 տոկոսը ցանկանում է մեկնել երկրից, քանի որ գիտի՝ չի կարողանա իր մասնագիտությամբ աշխատանք գտնել, իսկ եթե գտնի էլ, աշխատավարձը շատ ցածր կլինի:

Այդ մասին է վկայում սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի կողմից անցկացված հարցումը:

Նրա խոսքով՝ այսօր Հայաստանում կա 40 բուհ, 50 քոլեջն եւ 100-ից ավել տեխնիակական ուսումնարան:

Դրանցից  մի մասում կարելի է պետպատվերով սովորել, մյուսներում ուսանողներն իրենք են վճարում:

Այսպես թե այնպես, ստացվում է, որ այդ հաստատությունները այլ երկրների օգտին են աշխատում, պատրաստում են մասնագետներ, որոնք Հայաստանում չեն աշխատելու:

Ըստ հարցման՝ Հայաստանից մեկնելու մասին երազում են ոչ միայն ուսանողները, այլեւ ամբողջ  բնակչության 50 տոկոսը:

Ընդ որում՝ հարցվածների 17 տոկոսը արդեն հստակ որոշել են մոտ ժամանկներս մեկնելու մասին, իսկ 31 տոկոսը կմեկնեին, եթե այդպիսի հնարավորություն ունենային:

Ադիբեկյանի տվյալներով՝ վերջին 25 տարիների ընթացքում երկրից ավելի քան 2,5 մլն հայ է հեռացել:

Եթե չլիներ արտագաղթի խնդիրը, Հայաստանում այսօր առնվազն 5 մլն մարդ կլիներ, իսկ այժմ նրանք 2,5 մլն են: Եթե այդպես շարունակվի, դարավերջին երկրում 1,7 մլն մարդ կմնա:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել