• Latest news

Ի՞նչ կարող է պատմել դեմքը մարդու առողջական վիճակի մասին

8 դեկտեմբերի, 2017  13:03

Մարդու դեմքի ձեւը շատ բան կարող է պատմել նրա առողջության մասին: Իսկ հակառակ սեռի ներկայացուցիչները հաճախ հենց դեմքի ձեւից են հասկանում, թե արդյոք համակրելի է այդ մարդը զուգավորման համար: Այա մասին նշում են Մաքուորիի համալսարանի գիտնականները:

Frontiers in Psychology ամսագրում հրապարակված հետազոտությունը ցույց է տվել, որ նիհար դեմք ունեցողներն ավելի առողջ են թվում: Իսկ ճարպի ավելի քիչ քանակը դեմքի վրա, ոմանց կարծիքով, խոսում է արյան նորմալ ճնշման մասին: Հավանաբար հետազոտողների եզրահանգումները կհանգեցնեն դեմքի ձեւի միջոցով առողջական վիճակի ախտորոշման մեթոդների մշակման:

Մասնագետները Մալազիայի 50 չինացիների, 50 եվրոպոիդի եւ 50 սեւամորթ տղամարդկանց՝ դեմքի չեզոք արտահայտությամբ լուսանկար են արել: Բոլոր մարդիկ նայել են ուղիղ տեսախցիկին: Գիտնականները նաեւ չափել են Մարմնի զանգվածի ինդեքսը   (ՄԶԻ), օրգանիզմում ճարպի տոկոսն ու այդ մարդկանց արյան ճնշումը: Լուսանկարի մարդկանց առողջական վիճակը գնահատել են նույն էթնիկ պատկանելության այլ մասնակիցներ: Գնահատվել են նաեւ դեմքի ձեւն ու չափը:

Հետազոտության երկրորդ մասում  եվրոպոիդ խմբի 26 ներկայացուցիչ խնդրել են  60 լուսանկար այնպես փոխել, որ լուսանկարի մարդիկ հնարավորինս առողջ երեւան: Պարզվել է, որ դեմքի ձեւն ու էթնիկ պատկանելությունը սերտորեն կապված են արյան ճնշման հետ: Մասնագետները նաեւ հայտանաբերել են, որ լուսանկարի մարդիկ մասնակիցներին ավելի առողջ են թվացել ՄԶԻ-ի ու ճարպի տոկոսի նվազեցումից հետո:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել