• Latest news

Վիրաբույժներին առաջարկել են անցնել էկոլոգիապես մաքուր անեստետիկների

12 դեկտեմբերի, 2017  10:55

Էկոլոգիապես մաքուր անեստետիկներին անցումը թույլ կտա զգալիորեն նվազեցնել վիրաբուժական գործողություններ կատարելիս ջերմոցային գազերի արտանետումը: Հենց անեստետիկների սխալ ընտրությունն ու էլեկտրաէներգիայի օգտագործումն են հիմնական ավանդ ունենում բժշկական հաստատությունների ածխածնային հետքում, նշված է Lancet-ի հոդվածում:

Գլոբալ տաքացում առաջացնող հնարավոր պատճառներից մեկն են համարում մարդածին ծագմամբ ջերմոցային գազերը, ուստի ներկայումս աշխատում են մթնոլորտ դրանց արտանետումը հնարավորինս սահմանափակել: Ջեմոցային գազերի ընդհանուր պարունակության մեջ իրենց ներդրումն ունեն նաեւ բժշկական հաստատությունները, առաջին հերթին վիրաբուժական գործողություններ կատարելու ժամանակ: Էկոլոգ-գիտնականների գնահատմամբ՝ օրինակ ԱՄՆ-ում բոլոր բժշկական հաստատությունների գործունեության հետեւանքով է առաջանում մարդածին ծագմամբ ջերմոցային գազերի մոտ 10 տոկոսը:

Պարզելու համար, թե ինչի հաշվին է հնարավոր նվազեցնել վիրաբուժական գործողություններ կատարելու ընթացքում ջերմոցային գազերի արտանետումը, Կանադայից եւ Մեծ Բիտանիայից գիտնականները՝ Վանկուվերի հիվանդանոցից Անդրեա Մաքնիլի ղեկավարությամբ գնահատել են ջերմոցային գազերի ուղեցույցով հաշվարկների օգտագործմամբ դրանց ածխածնային հետքը: Ածխածնային հետքը հաշվարկելիս գնահատվում է ջերմոցային բոլոր գազերի պարունակությունը, որոնք առաջացել են վիրահատությունների բոլոր անհրաժեշտ փուլերի արդյունքում՝ անհրաժեշտ նյութերի տեղափոխում, էլեկտրաէներգիայի օգտագործում ու անմիջական վիրաբուժական միջամտություններ եւ արտահայտվում է ածխաթթու գազի համարժեք քանակության միջոցով:

Իրենց հետազոտության մեջ գիտնականները գնահատել են 3 խոշոր հիվանդանոցների տարեկան ածխածնային հետքը՝ մեկական Կանադայում, ԱՄՆ-ում եւ Մեծ Բրիտանիայում: Պարզվել է, որ մեկ տարում հիվանդանոցներում կատարվող վիրաբուժական գործողությունները առաջացնում են 3-ից մինչեւ 5 կիլոտոննային համարժեք ածխաթթու գազ (ինչը համապատասխանում է մեկ քառակուսի մետրի վրա մոտ 2 տոննային եւ մեկ վիրահատությանը բաժին ընկնող 150-ից մինչեւ 230 կգ-ին): Պարզվել է, որ ջերմոցային գազերի հիմնական աղբյուրն է եղել էլեկտրաէներգիայի կիրառումը եւ անեստետիկների օգտագործումը: Ըստ որում՝ վիրահատարանների գործունեությունը օդափոխման, ջեռուցման եւ պահանջվող պայմանների ապահովման անհրաժեշտության պատճառով բերել է ջերմոցային գազերի մոտ 5 անգամ ավելի քանակության առաջացման, քան հիվանդանոցի մյուս բաժանմունքների աշխատանքը:

Հետազոտության հեղինակներն առաջարկում են ջերմոցային գազերի արտանետումը նվազեցնել ավելի օպտիմալ էլեկտրասպառման եւ անեստետիկների ճիշտ ընտրության հաշվին: Հեղինակները նշում են, որ հիմա Հյուսիսային Ամերիկային առանձնապես հատուկ է հենց անեստեզիայի հետեւանքով ջերմոցային գազերի արտադրումը, որի ժամանակ օգտագործվում է  դեսֆլուրան: Մեծ Բրիտանիայում նույն նպատակներով օգտագործում են այլընտրանքային ցածր ածխածնային անեստետիկներ, ինչը թույլ է տալիս մոտ 10 անգամ նվազեցնել հատկապես անեստեզիայի հետեւանքով առաջացող ածխաթթու գազի քանակությունը: Գիտնականների խոսքով՝ էկոլոգիապես ավելի մաքուր անեստետիկներին անցումը կբերի նաեւ անեստեզիայի արժեքի նվազմանը:

Հետազոտության արդյունքներով գիտնականները կարողացել են գնահատել վիրաբուժական գործողությունների ընդհանուր ներդրումը Մեծ Բրիտանիայից, ԱՄՆ-ից եւ Կանադայից մթնոլորտ ջերմոցային գազերի մեծացման մեջ, որը կազմում է գրեթե 9,7 կիլոտոննային համարժեք ածխաթթու գազ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել