Կանաչ բանջարեղենի մեծամասնության մեկ բաժակը պարունակում է 50-ից ավելի քիչ կալորիաներ եւ դրանք հագեցած են բջջանյութով եւ այլ սննդանյութերով: Սակայն եթե կաղամբը եւ սպանախը ձեզ ձանձրացրել են, ապա ամերիկացի դիետոլոգ Ֆրանսես Լարգեման-Ռոտը առաջարկում է բազմաթիվ այլ օգտակար կանաչ բանջարեղեն:
Ջրկոտեմը՝ կիսաջրային բույս է, ծագումով Եվրոպայից եւ Ասիայից, միայն բուտերբրոդների համար չէ: Օգտագործեք այն սոուսներում եւ աղցաններում նրբաճաշակ համի համար: Խատուտիկի (одуванчик) կանաչը նույնպես տարածվածություն է ձեռք բերում եւ հատկապես լավ օգտագործվում է ձվից պատրաստված ուտեստների հետ:
Մանգոլդը եւս մեկ կանաչ բանջարեղեն է, որը А, С եւ К վիտամիններ է պարունակում:
«Դրանք չափազանց քիչ քանակությամբ կալորիաներ են պարունակում եւ բացի այդ շատ համեղ են, հատկապես որպես բրնձի հավելում»,- ասում է Լարգեման-Ռոտը, հաղորդում է Fox News-ը:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր