• Latest news

Քնի գաղտնիքները

29 ապրիլի, 2014  11:21

Քունը մարդկային գիտակցության ամենագաղտնի եւ ամենահետաքրքիր վիճակներից է: Քնի խորը փուլ մտնելով մենք կորցնում ենք գիտակցությունը՝ մեր իրականություն վերադառնալիս այն կրկին վերականգնելու համար: Այս երկու աշխարհների միջեւ անցումային վիճակը գիտակցված երազատեսությունն է, որի դեպքում մարդը գիտակցում է որ երազ է տեսնում, եւ այս կամ այն չափով կարող է կառավարել դրա բովանդակությունը: Հետազոտությունները ցույց են տվել, որ մարդկանց մեծամասնությունը իր կյանքի որեւէ պահի գիտակցված երազատեսություն է ունենում, սակայն յուրաքանչյուրի մոտ դա տարբեր կերպ է տեղի ունենում, հաղորդում է The Guardian-ը:

Այս վիճակը առաջինն ուսումնասիրել է քնի հետազոտող Սթիվեն ԼաԲերժը: Փորձի էությունն այն է, որ քնած ուղեղը աչքերի շարժումների շնորհիվ կարող է ցույց տալ հետազոտողներին, թե երբ է սկսվում գիտակցված երազատեսության վիճակը: Այս շարժումները գրանցվում եւ ստուգվում են աչքերի շուրջ տեղադրված էլեկտրոդների միջոցով:

Այս հասարակ, բայց հանճարեղ միջոցը թույլ է տվել մի շարք փորձեր կատարել՝ բացահայտելու համար քնի աշխարհը եւ ուղեղի աշխատանքի վրա դրա ազդեցությունը: Նյարդահոգեբաններ Ուրսուլա Վոսսի եւ Մարտին Դրեսլերի ղեկավարությամբ հետազոտությունները ցույց են տվել, որ գիտակցված երազատեսության ժամանակ ուղեղի ակտիվությունը ունի քնի արագ փուլի հիմնական հնարավորությունները, սակայն տարբերվում է ինչպես քնի, այնպես էլ արթուն վիճակներից:

Որոշ առավել հետաքրքիր հետազոտությունները ներառում են քնի փորձեր, երբ մասնակիցներին խնդրում են գիտակցված երազատեսության աչքերի շարժումների օգնությամբ  ազդարարել գործողությունների սկիզբը եւ վերջը: Նյարդակենսաբան Դանիել Էրլախերը եւ Բերնյան համալսարանի նրա գործընկերները հաշվարկել են, թե որքան ժամանակ է անհրաժեշտ եղել տարբեր խնդիրների կատարման համար արթուն եվ գիտակցված երազատեսության վիճակներում: Այդպիսի խնդիրներին են վերաբերում՝ հաշվելը, որոշակի թվով քայլեր կատարելը եւ հասարակ մարզանքը: Նրանք հայտնաբերել են, որ գիտակցված երազատեսության եւ արթուն վիճակում հաշիվը նույն արագությամբ է կատարվել, սակայն քնի վիճակում ֆիզիկական գործողությունների համար ավելի երկար ժամանակ է պահանջվել: Հետազոտական խումբը ենթադրում է, որ դա հնարավոր է այն բանի պատճառով, որ բացակայում է մարմնից զգացողական հետադարձ կապը, որը կօգներ ուղեղին կոորդինացիայի առավել արդյունավետ ձեւ մշակել:

Կա նաեւ միություն գիտակցված երազատեսության խանդավառված սիրահարների, ովքեր հետաքրքրված են վիրտուալ իրականության այս բացառիկ ձեւի ուսումնասիրմամբ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է