• Latest news

Թուրքիայում Զիկա վիրուս փոխանցող մոծակներ են հայտնվել

29 հունվարի, 2018  10:41

«Ռոսպոտրեբնադզորը» զգուշացրել է Թուրքիայի առափնյա տարածքներում  մոծակների հայտնաբերման մասին, որոնք Զիկա վիրուսի փոխանցողներ են, նշված է ռուսական գերատեսչության կայքում:

«Սպառողների իրավունքների պաշտպանության եւ մարդու բարեկեցության ոլորտի վերահսկողության դաշնային ծառայությունը տեղեկացնում է, որ Թուրքիայի Առողջապահության նախարարության տեղեկություններով՝ Արդվին, Ռիզե, Տրապիզոն նահանգների առափնյա տարածքներում նկատվել է Զիկա տենդի փոխանցողների առկայություն, որտեղ անցյալ տարվա հոկտեմբերին 4 մարդ էր հայտնաբերվել, որոնք այս վիրուսով վարակվել էին Կուբա այցելելուց հետո»,- նշված է հաղորդագրության մեջ:

Հավելվում է, որ մոծակների արեալը կարող է տարածվել երկրի կենտրոնական շրջաններ եւ Սեւ ծովի հյուսիսային ափեր:

Զիկա տենդը կապիկների սուր ինֆեկցիոն հիվանդություն է, որը երբեմն մոծակների միջոցով մարդուն է փոխանցվում: Վիրուսը առանձնապես վտանգավոր է հղի կանանց համար, քանի որ ենթադրվում է, որ այն պտղի մոտ փոքրագլխություն է առաջացնում՝ ուղեղի պոտենցիալ ծանր վնասվածքներով:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել