• Latest news

Գործադիրը միայն այսօր կսահմանի դեղատոմսով դեղերի բացթողնման փուլային կարգը, որը փաստացի գործում է մարտի 1-ից

6 մարտի, 2018  13:26

ՀՀ կառավարությունն այսօրվա, մարտի 6-ի նիստում կքննարկի 2017 թվականի նոյեմբերի 9-ի «Դեղատոմսերի ձեւերը, դեղատոմսեր գրելու, դեղեր բաց թողնելու (ներառյալ էլեկտրոնային եղանակով) կարգը, ինչպես նաեւ դեղերի եւ դեղանյութերի հաշվառման կարգը սահմանելու եւ Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի օգոստոսի 14-ի N 759 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1402-Ն որոշման գործողությունը` մինչեւ 2018 թվականի հոկտեմբերի 1-ը կասեցնելու հարցը։

Սա այն որոշումն է, համաձայն որի՝ 2018 թվականի մարտի 1-ից Հայաստանում դեղատոմսային ցուցակում ներառված բոլոր դեղերը պետք է պարտադիր բաց թողնվեին բժշկի դեղատոմսով: Ընթացքում առողջապահության նախարարությունը որոշում էր կայացրել դեղերը դեղատոմսով բաց թողնելու կարգը ներմուծել փուլ առ փուլ, բայց դրա համար ոչ մի նորմատիվ փաստաթուղթ չէր ընդունել, ինչը մեծ քննադատության ալիք էր բարձրացրել:

Կառավարության նախորդ՝ մարտի 1-ի նիստից հետո նախարար Լեւոն Ալթունյանը լրագրողներին ասել էր, որ այդ փաստաթուղթը կընդունվի գործադիրի հաջորդ նիստի ժամանակ: Բայց դեղերի փուլային բացթողնման կարգը սկսել է գործել հենց մարտի 1-ին: Ստացվում է, որ կառավարությունը հաստատել է մի բան, իսկ առողջապահության նախարարությունն այլ կարգ է որոշել, եւ չսպասելով գործադիրի որոշմանը՝ այն ուժի մեջ դրել: Շատերի կարծիքով՝ նախարարության նման բացթողումը ենթակա է քրեական պատասխանատվության:

««Հիմք ընդունելով «Իրավական ակտրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 76-րդ հոդվածը, բնակչության եւ առողջապահության ոլորտի մասնագետների շրջանում ձեւավորված մոտեցումների` տարիներ շարունակ դեղատոմսով բաց թողնվող դեղերը առանց դեղատոմսի բաց թողնելու եւ ձեռք բերելու պրակտիկայի, արդյունքում Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի նոյեմբերի 9-ի N 1402-Ն որոշման կիրառման ընթացքում առաջացած խնդիրներից խուսափելու եւ աստիճանական անցման ժամանակացույց ներդնելու նպատակով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Կասեցնել Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի նոյեմբերի 9-ի «Դեղատոմսերի ձեւերը, դեղատոմսեր գրելու, դեղեր բաց թողնելու (ներառյալ էլեկտրոնային եղանակով) կարգը, ինչպես նաեւ դեղերի եւ դեղանյութերի հաշվառման կարգը սահմանելու եւ Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի օգոստոսի 14-ի N 759 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1402-Ն որոշման գործողությունը` մինչեւ 2018 թվականի հոկտեմբերի 1-ը, իսկ ներարկման համար նախատեսված դեղերի մասով` մինչեւ 2018 թվականի հուլիսի 1-ը, բացառությամբ` թմրամիջոցներ եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող եւ անվճար կամ արտոնյալ պայմաններով տրվող եւ հակավարակային (hակաբակտերիային դեղեր, hակասնկային դեղեր, hակամիկոբակտերիային դեղեր,  hակավիրուսային դեղեր,  իմունային շիճուկներ եւ իմունոգլոբուլիններ,  պատվաստանյութեր) դեղերի:
  2. Սահմանել, որ մինչեւ սույն որոշումն ուժի մեջ մտնելը բժշկի կողմից գրված դեղատոմսը գործում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի նոյեմբերի 9-ի «Դեղատոմսերի ձեւերը, դեղատոմսեր գրելու, դեղեր բաց թողնելու (ներառյալ էլեկտրոնային եղանակով) կարգը, ինչպես նաեւ դեղերի եւ դեղանյութերի հաշվառման կարգը սահմանելու եւ Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի օգոստոսի 14-ի N 759 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1402-Ն որոշմամբ սահմանված կարգով»», - ասվում է այսօրվա նիստին ներկայացված որոշման նախագծի մեջ։

Բժիշկները մարտի 1-ից դեղատոմսերը պետք է դուրս գրեն բլանկների վրա, որոնք չունեն. նոր կարգի հետ կապված 9 խնդիր 

Չկա որեւէ իրավական ակտ դեղերը դեղատոմսով կամ առանց դեղատոմսի ցանկերին դասելու համար․ Երիտասարդ բժիշկների ասոցիացիա

Նախարարին գոհացնո՞ւմ է նման աշխատաոճը. Այսօր ուժի մեջ մտնող կարգի մասին որոշումը կընդունվի մեկ շաբաթից

Խուճապ բնակիչների շրջանում եւ պոլիկլինիկաների թողունակությունը. դեղատոմսերի պահանջը մեկնաբանում է «Վագա Ֆարմի» ղեկավարը

Դեղերի՝ դեղատոմսերով բացթողումը ուժի մեջ կմտնի աստիճանաբար. առաջինը կլինեն հակաբիոտիկները

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է