• Latest news

Ոչ ինֆեկցիոն հիվանդությունների սքրինինգային ծրագիրը շոշափելի արդյունքներ է տալիս. պաշտոնյա

6 ապրիլի, 2018  12:03

Ոչ ինֆեկցիոն հիվանդությունների կանխարգելման սքրինինգային ծրագիրը, որը ֆինանսավորում է Համաշխահային բանկը, շոշափելի արդյունքներ է տալիս: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Առողջապահության նախարարության բժշկական օգնության քաղաքականության վարչության պետ Դավիթ Մելիք-Նուբարյանը:

Նրա խոսքով՝ վերջին 3 տարիներին սքրինինգի շնորհիվ հայտնաբերել են շաքարային դիաբետի մոտ 15 հազար նոր դեպք մարդկանց մոտ, որոնք չեն էլ կասկածել, որ հիվանդ են: Այս հիվանդության ժամանակին ախտորոշումը հնարավորություն է տալիս հիվանդությունը վերահսկողության տակ վերցնել՝ կանխելով դրա հետեւանքով հետագա բարդացումները (ինչպիսին են տեսողության կորուստը, չապաքինվող վերքերը եւ այլն):

Դավիթ Մելիք-Նուբարյանի խոսքով՝  սքրինինգային ծրագիրը նաեւ 15 տոկոսով մեծացրել է արգանդի վզիկի քաղցկեղի վաղ հայտնաբերումը: Հայաստանում մոտ 250 կին ամեն տարի մահանում է քաղցկեղի այս տեսակի հետեւանքով, սակայն եթե այն ժամանակին ախտորոշվի՝ դեռեւս նախաքաղցկեղի փուլում, այս կանայք բուժվելու շանս կստանան:

Ինչ վերաբերում է հիպերտոնիային, ապա սքրինինգային ծրագիրը քիչ է ազդել դրա հայտնաբերման վրա, սակայն դա, ըստ Դավիթ Մելիք-Նուբարյանի, վկայում է ոչ թե ծրագրի անարդյունավետության, այլ առաջնային օղակի լավ աշխատանքի մասին՝ ըստ երեւույթին, հիպերտոնիան առանց սքրինինգի էլ բավական արդյունավետ է հայտնաբերվում։

Հիշեցնենք, որ ոչ ինֆեկցիոն հիվանդությունների կանխարգելմանն ուղղված սքրինինգային ծրագիրը մեկնարկել է 2015 թվականի հունվարին, եւ այդ ժամանակից ի վեր իրականացվել է 1,5 մլն սքրինինգային հետազոտություն։

Ծրագիրը կշարունակվի հաջորդ երեք տարվա ընթացքում՝ համաձայն «Հիվանդությունների կանխարգելում եւ վերահսկում» ծրագրի համաձայնագրում կատարված փոփոխությունների, որն իրականացվում է Առողջապահության նախարարության կողմից Համաշխարհային բանկի աջակցությամբ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է