• Latest news

Արհեստական արյունը կարող է 48 ժամ փոխարինել իսկական արյանը

9 հունիսի, 2018  13:39

Մարդը կարող է մի քանի օր ապրել, եթե զրկվի ուտելիքից կամ նույնիսկ ջրից, բայց ահա արյան մեծ կորուստի դեպքում հաշվարկը կատարվում է ժամերով եւ րոպեներով, իսկ արյանը փոխարինող լուծույթները ոչ միշտ են կարողանում օգնել, քանի որ դրանց մեծ մասը լրացնում է ծավալը, մինչդեռ արյան կողմից թթվածնի մատակարարման ֆունկցիան բացակայում է: Արյան փոխներարկումը եւս ոչ միշտ է հասանելի: Սենթ Լուիսի Վաշինգթոնյան համալսարանի Բժշկության դպրոցի հետազոտողները հենց այս նպատակով են ստեղծել մարդկային արյան սինթետիկ նմանակ Erythromer-ը, որը կարող է թթվածին մատակարարել մինչեւ 2 օր:

Նոր մշակման մասին հայտնում է Engadget-ը: Ինչպես պնդում են իրենք՝ հեղինակները, Erythromer-ը չի փոխարինում մարդկային արյանը, այլ հանդես է գալիս միայն որպես շրջանառվող արյան ծավալը համալրող եւ մարդու օրգանիզմի բոլոր բջիջներին թթվածնի մատակարարման ֆունկցիան վերականգնող ժամանակավոր միջոց: Այսօր արդեն գոյություն ունեն համանման նյութեր՝ դա առաջին հերթին վերահամակցված հեմոգլոբինն է եւ պերֆտորածխածինները: Սակայն այս նյութերը մեծ թվով կողմնակի էֆեկտներ ունեն, որոնք ներառում են ալերգիկ ռեակցիաները, թունավորումը եւ նույնիսկ հյուսվածքների վնասումը:

Իսկ Erythromer-ը նշված թերությունները չունի եւ իրենից ներկայացնում է մարդկային հեմոգլոբին, որը թողարկվում է փոշու ձեւով: «Ակտիվացնելու» համար անհրաժեշտ է միայն այն խառնել հատուկ լուծույթով (չնայած արտակարգ իրավիճակում կարող է հարմար լինել նաեւ ֆիզլուծույթը), որից հետո կարելի է փոխներարկում կատարել: Ինչպես պնդում են մշակողները, փոշին օգտագործելիս արյան միջոցով փոխանցվող տարբեր հիվանդություններով վարակվելու վտանգը նվազագույն է: Դրանից բացի, ի տարբերություն սովորական արյան՝ տեղափոխումը եւ պահպանումը հատուկ պայմաններ չի պահանջում, իսկ փոշու պահպանման ժամկետը 6 ամիս է:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է