• Latest news

Կրծքագեղձի քաղցկեղը բավական արդյունավետ է բուժվում Հայաստանում. օտարերկրյա մասնագետ

15 մայիսի, 2014  12:09

Կրծքագեղձի քաղցկեղը ագրեսիվորեն եւ բավական արդյունավետ է բուժվում Հայաստանում, կարծում է Ուռուցքաբանության Ասիական Ինստիտուտի վիրաբույժ Դհաիրյաշիլ Սավանթը:

NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում նա նշեց, որ շփվել է Հայաստանի ուռուցքաբանների հետ, ծանոթացել է քաղցկեղի բուժման այստեղի մեթոդներին եւ համեմատել է դրանք եվրոպական եւ ամերիկյան չափանիշների հետ:

«Հայաստանում կրծքագեղձի քաղցկեղը ագրեսիվորեն է բուժվում, ինչպես եւ այլ երկրներում: Եւ այո, այն այստեղ բավական լավ է բուժվում», - ասաց նա:

Վիրաբույժ Դհաիրյաշիլ Սավանթը Հայաստան է եկել՝ մասնակցելու մայիսի 13-ին Երեւանում մեկնարկած Ամերիկայի կլինիկական ուռուցքաբանության միության (ASCO) եւ Արյունաբանության եւ ուռուցքաբանության հայկական ասոցիացիայի առաջին համատեղ գիտաժողովին։ Հիշեցնենք, որ գիտաժողովը նվիրված է կրծքագեղձի, ստամոքս-աղիքային տրակտի քաղցկեղի եւ լեյկեմիայի բուժման նորագույն մոտեցումներին, եւ այսօր, մայիսի 15-ին, գիտաժողովի փակումն է:

Դհաիրյաշիլ Սավանթի խոսքով, այս գիտաժողովի ընթացքում հայ մասնագետները հնարավորություն ունեն քննարկելու արեւմտյան մասնագետների հետ քաղցքկեղների բուժման նոր մեթոդներն ու մոտեցումները, ինչպես նաեւ որոշել, թե ինչպես է կարելի մաքսիմալ արդյունավետ կերպով Հայաստանում ներդնել այն համակարգերը, չափորոշիչներն ու բուժման ուղեցույցերը, որոնք այսօր օգտագործվում են Արեւմուտքում: Այս ամենը շատ կարեւոր է ինչպես հայ մասնագետների համար, այնպես էլ հիվանդների համար, կարծում է Դհաիրյաշիլ Սավանթը:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել