• Latest news

Իսկական դետեկտիվ. ՍԱՊԾ-ն ինչո՞ւ չի հրապարակում արդյունաբերական վերամշակման թռչնամիսը ներմուծողի անունը (ֆոտո)

10 օգոստոսի, 2018  19:15

Արդյունաբերական վերամշակման համար նախատեսված թռչնամիսը ներմուծողի որոնումները վերափոխվում են իսկական դետեկտիվի: Դեռեւս 3 շաբաթ առաջ լրատվամիջոցներին հայտնի էր դարձել, որ վերամշակման համար նախատեսված «Ռեսուրս» հավի թեւիկները հայտնվել են մանրածախ վաճառքում:

Ո՞վ է Հայաստան «Ռեսուրս» թռչնամսի ներմուծողը

Լրատվամիջոցների հրապարակումներից հետո Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը համապատասխան ստուգումներ էր նախաձեռնել, որոնց արդյունքները հանրությանը ներկայացվեցին այսօր: Ավաղ, անգամ պաշտոնական մամուլի հաղորդագրությունը լույս չսփռեց այս մութ պատմության վրա: «Ռեսուրսը» միակ ընկերությունն էր, որը ներմուծողը ցուցակում նշված չէր:

Միակ բանը, ինչի մասին ՍԱՊԾ-ն տեղեկացրեց, այն է, որ «Ռեսուրսի» սառեցված հավի թեւիկների մեջ (արտադրման ժամկետն է՝ 04.05.2018 թվական, պիտանիության ժամկետը՝ 6 ամիս) հայտնաբերվել է ՄԱՖԱՄ (մեզոֆիլային աերոբ եւ ֆակուլտատիվ անաերոբ մանրէներ):

Ինչպես NEWS.am Medicine-ի թղթակցին հայտնեց ՍԱՊԾ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Անուշ Հարությունյանը, «Ռեսուրսի» ներմուծմամբ զբաղվում են մի քանի ընկերություններ: Անհնարին է պարզել, թե ներմուծող ընկերություններից որն է կոնկրետ մանրածախ վաճառքի համար մատակարարել թռչնամիսը, քանի որ, Հարությունյանի խոսքով, մանրածախ վաճառքի ցանցի աշխատակցի մոտ սերտիֆիկատ չկար: Հենց ապրանքի սերտիֆիկատի մեջ է նշվում ներմուծողի անունը:

Մանրածախ վաճառքի ցանցի անունը, որտեղ իրացվել է վերամշակման համար նախատեսված թռչնամիսը, չի հրապարակվում: Մինչդեռ Հարությունյանը հավաստիացրեց, որ սառեցված հավի թեւիկների այդ խմբաքանակը վաճառքից հանվել է, եւ ներմուծողին որոնելու միջոցառումներ են իրականացվում:

Միմյանց փոխհակասող հայտարարություններ

Թռչնամիսը ներմուծողի երեքշաբաթյա որոնումները չարիքի կեսն է: Սակայն անհասկանալի է, թե Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը ինչու է մշտապես միմյանց փոխհակասող հայտարարություններ կատարում:

Հուլիսի 30-ին NEWS.am Medicine-ի հետ զրույցում ՍԱՊԾ ղեկավար Գեորգի Ավետիսյանը մեկնաբանել էր վաճառքում հայտնված արդյունաբերական վերամշակման համար նախատեսված թռչնամսի հետ կապված պատմությունը: Լրագրողի հետ զրույցում Ավետիսյանն ասել էր բառացի հետեւյալը. «Մենք  ներմուծողին պետք է գտնենք»:

Հուլիսի 31-ին «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան մամուլի ասուլիսի ժամանակ Ավետիսյանը հրապարակայնորեն հայտարարել էր, որ նման բան չի ասել, եւ ներմուծողի անունն իրականում իրենց հայտնի է, եւ ինքը նրա հետ անգամ հանդիպել է:

ՍԱՊԾ օգոստոսի 10-ի պաշտոնական մամուլի հաղորդագրությունում «Ռեսուրսի» ներմուծողի վերաբերյալ տեղեկություններ չկային, արդյունաբերական մշակման համար նախատեսված թռչնամիսը ներմուծող ընկերությունը մինչ օրս անհայտ է՝ «վաճառողի մոտ սերտիֆիկատի բացակայության պատճառով»:

Շարունակելի

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել